ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հարցը՝ ՀԱՅԿԱԿԱՆ հարցը, փակված են համարում ցեղասպան Թուրքիան, Ադրբեջանն ու ՀՀ |ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախումբը: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը.

«Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքները ու չի վերականգնվել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությունը:

Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի դեռ արցախահայությունն ամբողջությամբ չի իրացրել իր արտաքին ինքնորոշման իրավունքը:

Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը ՊԱՅՔԱՐՆ է: Իսկ ազգային ուժերն ունեն մեկ առաջադրանք. հանրությանը պետք է պատրաստենք շատ կարևոր ԳԱՂԱՓԱՐԱԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ճակատամարտի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular