Վրաստանը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ցանկացած կառուցողական ուղու աջակցության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանի իշխանությունները կաջակցեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման տանող ցանկացած կառուցողական գործընթացի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը:
«Տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության անհրաժեշտության մասին զրույցի ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը բաց է աջակցելու ցանկացած կառուցողական գործընթացի, որը նպատակ ունի վերականգնել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում», — ասված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թբիլիսիում կայացած հանդիպմանը Ղարիբաշվիլին և Հարությունյանը քննարկել են երկու երկրների համագործակցությունը և նշել, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսությունը օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին և Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: