ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991 թվականին. ՀՀ նախագահ

ՎԻԴԵՈ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր լրագրողների հետ ոտքի վրա կարճ ճեպազրույց ունեցավ՝ պատասխանելով Արցախի ինստիտուտները Հայաստանում պահպանելու, ինչպես նաև Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկի» նախագծի մասին հարցերին։

Մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկի» մասով ասաց, թե դրան մենք  պետք է հասնենք ապրելով, գործելով, աշխատելով։

Ըստ նրա՝ միջազգային գործընկերներն ըդնունում են մեր ձգտումը և համոզված են, որ մենք իրականում ուզում ենք խաղաղություն տարածաշրջանում։ 

Ինչ վերաբերում է Արցախի պետական ինստիտուտների՝ Հայաստանում գործունեությանը, ապա Վահագն Խաչատուրյանն ասաց․ «Արցախի պետական ինստիտուտները գործում են, ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, իրենք ի՞նչ ֆունկցիա պիտի իրականացնեն»։ 

Mediahub-ի դիտարկմանը, որ արցախահայությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է հանձներ իրենց հայրենիքը թշնամուն, Խաչատուրյանն ասաց, թե ՀՀ-ն նման բան չի արել։ 

-Իսկ ո՞վ է հանձնել, ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ 
-Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991 թվականին։ 
-Եթե երեսուն տարի ճանաչված էր, ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախը։ 
-Թող վերցներ։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular