ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին․ Անանյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հիպոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի ինստիտուտի վերացման գործընթացի մեկնարկն ազդարարվեց 2021 թվականին, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հաստատված ժամականացույցով, 2022 հուլիսի 1-ից աստիճանաբար (և 2025 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջապես) սահմանվեց Երևանի վարչական տարածքից համակարգի գործողության հանման գործընթացը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Ինչու՞ 2021 թվականին որոշում կայացվեց դադարեցնել հիշյալ ինտիտուտի գործողությունը Երևանում, չէ՞ որ նախկինում ևս (սկսած համակարգի ներդրման պահից, այսինքն՝ 2014 թվականի նոյեմբերից) մասնագետները բոլոր կառավարությունների օրոք բարձրաձայնել են այս համակարգի վերացման անհարժեշտության մասին, սակայն՝ ապարդյուն, քանի որ դրա սոցիալական նշանակությունը, իշխող քաղաքական շրջանակների կողմից գնահատվում էր չափազանց էական։ Եվ ո՞րն է պատճառը, որ այս անգամ մասնագետների փաստարկները առավել համոզիչ թվացին քաղաքական իշխանության համար։ Թերևս 2021 թվականի հունիսին կայացած պառլամենտական ընտրություններում իշխող քաղաքական ուժի՝ Երևանում ըստ էության պարտություն կրելն էր պատճառը, ի պատասխան որի եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» Երևանցիներին՝ միաժամանակ համարելով, որ համակարգի սոցիալական նշանակությունն այլևս Երևանում այնքան էլ էական չէ, քանի որ Երևանը, որպես էլեկտորատ, այնքան էլ չի հետաքրքրում իրենց։

Այժմ քննարկվում է հիշյալ ինստիտուտի վերացման հնարավորությունը նաև մարզերից, ընդ որում, սկսած 2027 թվականից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերից, իսկ 2029 թվականից՝ ամբողջ ՀՀ-ից, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերը։

Ըստ էության, նման որոշումը շինարարության ոլորտի ընկերություններին ուղղված՝ մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է»՝ հասցնելու համար իրագործել իրենց բիզնես մտարդրությունները՝ 3-5 տարվա կարճաժամկետ հեռանկարում։

Առաջիկա ընտրությունների շեմին (թե՛ արտահերթ, և թե՛ հերթական) մարզերում շինարարության բումի առկայության պայմաններում համապատասխան էլեկտորատի հետ աշխատելը վստահաբար ավելի կդյուրինանա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular