ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Apple-ը հայտարարել է Հայաստանում Pegasus-ով վարակների աճի մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Securitylab.ru-ն գրում է, որ վերջին շաբաթներին Հայաստանի քաղաքացիները սկսել են տագնապալի ծանուցումներ ստանալ Apple կորպորացիայից առ այն, որ իրենց սմարթֆոնները կարող են հարձակման ենթարկվել պետության անունից գործող հաքերների կողմից։ Կիբերանվտանգության ոլորտի փորձագետների կարծիքով նման հարձակումները, ամենայն հավանականությամբ, կապված են իսրայելական Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման հետ։

Թվային իրավունքների պաշտպանության հայկական CyberHUB կազմակերպության տվյալներով հարձակումը կապված է Pegasus հսկողության ծրագրովսմարթֆոնների վարակման հետ: Այդ ծրագիրը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից ամբողջ աշխարհի պետական ​​կառույցներին վաճառելու համար: Թեև Apple-ը մանրամասներ չի հայտնել լրտեսող ծրագրերի տեսակների և հարձակումների հետևում գտնվող հնարավոր մեղավորների մասին, վերլուծաբանները կարծում են, որ միջադեպերի վերջին ալիքը կապված է Pegasus-ի հետ:

Ըստ Access Now շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպության դժվար է պարզել այդ ամենի ստույգ հանգամանքները, քանի որ հետաքննությունը դեռ չի ավարտվել: Ընդ որում NSO Group-ից հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։

CyberHUB-ը ենթադրում է, որ լրտեսող ծրագրերի տեղադրման հետևում կանգնած է Ադրբեջանի կառավարությունը հիմք ընդունելով 2020 թվականի հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ Pegasus-ն օգտագործվել էր Հայաստանի քաղաքացիների դեմ։ Չնայած ադրբեջանական միջամտության ուղղակի ապացույց չկա, բայց Citizen Lab կազմակերպության հետազոտողները հայտնաբերել են Pegasus-ի կասկածյալ օպերատորների ակտիվություն հատկապես Ադրբեջանից, ինչն ավելի է բորբոքում կասկածները:

Access Now իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ շատ զոհեր նախընտրում են չբացահայտել իրենց գաղտնիության ներխուժումը, ինչը դժվարացնում է խնդրի մասշտաբների գնահատումը: Ավելին, Android սարքերի սեփականատերերը նման ծանուցումներ չեն ստանում անտեղյակ մնալով հնարավոր սպառնալիքներից։ Այնուամենայնիվ փաստ է այն, որ Հայաստանում հիմնական թիրախները քաղաքական գործիչներն են, ակտիվիստները, լրագրողները և իրավապաշտպանները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular