ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ Մինսկում հիշում էին Հայաստանի «պայծառ կերպարը», Փաշինյանը Երևանում նստել էր առանց էլեկտրականության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Հայաստանից ներկայացուցիչ չի մասնկացել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստին։ Այդ կապակցությամբ շատերը հիշել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ-ից դուրս գալու մայիսյան սպառնալիքները։

Սակայն ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստերի դահլիճում և նույնիսկ առաջնորդների համատեղ լուսանկարում ներկա էր Հայաստանի դրոշը, որի տակ կանգնել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել Մինսկում Հայաստանի ներկայացուցչի բացակայության կապակցությամբ։ «Իհարկե, հայկական գործոնն օրակարգում կլինի։ Ղեկավարները կքննարկեն դա սահմանափակ ձևաչափով և կմտածեն, թե ինչպես վարվել դրա հետ: Իհարկե, ՀԱՊԿ-ը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը դրան։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի արտաքին քաղաքականության ուղղվածությունը և կմնա մեր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Իսկապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով նախագահում էր հանդիպումը, անդրադարձել էր «Հայկական հարցին»։ «Մենք դա չենք թաքցնի, մենք քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհությունները։ Մենք եկանք նույն եզրակացությանը, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն, և եթե մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծենք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ առանց պատճառի դեմարշներ պետք չի անել։ Մենք մեր կարծիքն ու ցանկություններն ենք հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին մենք, ի վերջո, կտեսնենք մեր հայ ընկերներին»,- ասել է Լուկաշենկոն։

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն էլ ընդգծել է, որ Հայաստանը կազմակերպությունը լքելու որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն չի ներկայացրել։ Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը չի կորցրել հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, և անդամ երկրների ղեկավարները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ վստահեցրել է, որ Փաշինյանին կտեսնեն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։

  «Նրանք այսօր չեն եկել հանդիպման և գործնականում չեն մասնակցել հանդիպման նախապատրաստմանը։ Ես հավատում եմ, որ նրանք կգան Սանկտ Պետերբուրգ։ Տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպում և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական հանդիպումը։ Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը մեզանից հետո նախագահելու է, հետևաբար, կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետի փայտիկը Վլադիմիր Պուտինից վերցնելու համար»,- ասել է Ուշակովը։

Մինչդեռ Հայաստանի վարչապետը Երևանում նստել էր առանց էլեկտրականության։ Այն անջատվել էր հենց կառավարության նիստի ժամանակ։ «Մենք անընդհատ բարձրացնում ենք Հայաստանում էլեկտրաէներգիայի որակի հարցը, և այդ հարցը երբեք չի լուծվում։ Որքա՞ն ժամանակ պետք է ցուցումներ տամ: Ես չեմ կարող տասը տարի անընդհատ նույն հարցով ցուցումներ տալ»,- դժգոհել էր Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular