ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում ոստիկանները զենքի սպառնալիքով բերման են ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրիտանական bbc.com հրատարակությունը գրում է, որ 35-ամյա Գերվին Ուիլյամսը պատմել է, որ Հայաստանում իրեն ոստիկանությունը ձերբակալել է «առանց պատճառի» և մոտ 12 ժամ պահել առանց սննդի և ջրի, և ինքն այնքան է վախեցել դրանից, որ թռել է տուն Ուելսի ֆուտբոլի հավաքականի երևանյան խաղից առաջ:

Իսկ Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ երկրպագուները լրատվամիջոցներին տրամադրել են «իրականությանը չհամապատասխանող» տեղեկատվություն։ Բայց Ուիլյամսն ասել է, որ իրեն ձերբակալել են Հայաստանի հետ Ուելսի ֆուտբոլային հանդիպման նախորդ գիշերն ընկերների հետ տուն գնալիս:

«Ես անցա ճանապարհը և նկատեցի, որ այնտեղ կան բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, - պատմել է նա,- ես դրա մասին ոչինչ չմտածեցի և գնացի անցնելու նրանց միջով, բայց ոստիկանները հարձակվեցին ինձ վրա: Նրանք հինգ-վեց հոգի էին, և ինձ գցեցին ասֆալտին, ոտքերով հարվածեցին, ձեռնաշղթաներ հագցրին և մտցրին ֆուրգոնի ետնամասը»: Ֆուրգոնից իջնելուց հետո, ասել է Ուիլյամսը, ինքը տեսել է նաև այլ ոստիկանական մեքենաներ, որոնք այլ մարդկանց էին տանում, իր կարծիքով, անձնագրային գրասենյակ: «Երբ մենք ներս մտանք, միջանցքը լեփ-լեցուն էր, բոլորին դեմ էին տվել պատերին ու խուզարկել։ Հետո բոլորիս տարբեր սենյակներ տարան ու առանձնացրին,- շարունակել է նա,- մի քանի ժամ ոչ ոք մեզ ոչինչ չէր ասում, թե ինչու ենք մենք այստեղ: Մեզ ուղղակի տեղավորեցին սենյակներում և սենյակում իմ գտնվելու ողջ ընթացքում ոստիկան էր հսկում: Նա մեզ հետ ընդհանրապես չէր խոսում և ես երեք ժամ քնել եմ սենյակում»։

Ըստ պարոն Ուիլյամսի սենյակը բանտախուց չէր, այլ «ավելի շատ նման էր սեղանով, մի քանի աթոռներով ու բազմոցով գրասենյակի»: «Սենյակն այնքան էլ մաքուր չէր, և նրանք մեզ ուղղակի ասացին, որ սպասենք: Մենք անընդհատ հարցնում էինք, թե ինչո՞ւ ենք այստեղ և ինչքա՞ն պետք է սպասենք: Մեզ ասացին մեկ ժամ, հետո էլի մեկ ժամ, հետո էլի... Հիշում եմ, որ տղաներից մեկը մի բաժակ ջուր խնդրեց, և նրանցից մեկը (ոստիկան) մատով ցույց տվեց զուգարանն ասելով, որ գնան այնտեղից խմեն»,-շարունակել է նա:

Պարոն Ուիլյամսը նաև պատմել է, որ երբ երկրպագուներից որևէ մեկը հարցնում էր ոստիկաններին, նրանք բղավում էին, զայրացած տեսք ունեին և փորձում էին վախեցնել իրենց: «Նրանք իսկապես շատ վախեցնող էին, մի պահ նրանցից մեկն ատրճանակով մտավ սենյակ և սկսեց ատրճանակն ուղղել մեր դեմքերին, պարզապես փորձելով վախեցնել մեզ, - պատմել է նա, - ի վերջո, մենք նույնիսկ հարցեր չէինք տալիս, քանի որ վախենում էինք արձագանքից»:

Երբ նրան ձերբակալել են, պատմել է Ուիլյամսը, նա կապվել է FAW-ի հետ, որն, ըստ նրա, եկել է այն շենքը, որտեղ իրենց պահում էին ոստիկանությանը «խելքի բերելու համար»: «Բայց նրանց էլ էր նույն լուռ վերաբերմունքը ցուցաբերել, ասել են դուրս եկեք շենքից, մնացեք դրսում և սպասեք,- պատմել է Ուիլյամսը,-ես նաև հաղորդագրություն ստացա Լոնդոնի ԱԳՆ-ից, քանի որ ինչ-որ մեկը կապվել էր նրանց հետ ասելով, որ մենք ձերբակալվել ենք: Նրանք նաև ինձ հաղորդագրություն էին ուղարկել WhatsApp-ով փորձելով տեղեկություններ ստանալ, թե որտեղ ենք մենք, քանի որ փորձել էին զանգահարել ոստիկանական բաժանմունք, սակայն չէին կարողացել կապվել նրանց հետ»:

Շենքում 12 ժամ մնալուց հետո Ուիլյամսը վերադարձել է իր հյուրանոց և մեկ ժամ քնել։ «Երբ արթնացա, ուղղակի ասացի եղբորս և ընկերներիս, որ պետք է տուն գնամ, այլևս չեմ ուզում այստեղ մնալ, - ասել է նա,- մենք պարզապես տոմսեր պատվիրեցինք և գնացինք Վիեննա, քանի որ դա առաջին թռիչքն էր: Ես ինձ բոլորովին ապահով չէի զգում, պարզապես վախենում էի, վախենում էի, որ նրանք կվերադառնան և վախենում էի, որ եթե գնամ խաղը դիտելու, նման բան կարող է նորից կրկնվել: Վերջին մի քանի ժամերին, երբ կալանավորված էինք... մենք ուղղակի վախենում էինք մեր կյանքերի համար։ Ինչ-որ պահի մենք նույնիսկ մտածում էինք փախուստի մասին: Դա ուղղակի սարսափելի փորձություն էր»:

Ի պատասխան այս ամենի ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ ոստիկանությունում հաղորդում է ստացվել «Երևանի կենտրոնում օտարերկրյա քաղաքացիների միջև վիճաբանության և ծեծկռտուքի մասին»։ «Հարբած վիճակում նրանք կոպտորեն խախտել են հասարակական կարգը, հարվածներ են հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ և վնասել մասնավոր գույքը»,- ասվում է հայտարարությունում։ Նաև հայտարարությունում հավելել են, որ նույն գիշերը ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մի քանի օտարերկրացիներ Երևանի կենտրոնում ծեծի են ենթարկել մեկ քաղաքացու։ «Ուելսի 15 քաղաքացիներ ձերբակալվել և ոստիկանության գլխավոր վարչություն են տարվել անկարգությունների կատարման ողջամիտ կասկածանքով, - ասվում է հայտարարության մեջ,- ևս 16 մարդ էլ ձերբակալվել է հարբած վիճակում հասարակական վայրում անկարգությունների համար: Կարևոր է նշել, որ նրանց նկատմամբ եղել է մեղմ վերաբերմունք և նրանք կարճ ժամանակ անց ազատ են արձակվել: Ցավոք, այդ միջադեպի մասնակիցները լրատվամիջոցներին կատարվածի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն են տրամադրել: Հայաստանի քննչական կոմիտեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է անում զերծ մնալ ոչ պատշաճ տեղեկատվություն հրապարակելուց»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular