ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենաշնորհներ էլ չկան․ «փա՛ռք ԱՄՆ-ին»․ Վահագն Խաչատուրյանի ելույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն ինքներս էլ հասկանում ենք՝ ինչ վտանգների առջև ենք կանգնում, երբ մեկ շուկայից է մեզ ինչ-որ բան մատակարարվում, գազի շուկան մեզ օրինակ։ Այդ մասին այսօր «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ շուկայական տնտեսության մեջ, որտեղ կա մենաշնորհ, այնտեղ զարգացում չի կարող լինել, ուստի պետք է լրջագույն աշխատանք կատարել այդ առումով։

«Օրենսդրական բարեփոխումների առումով ՀՀ իշխանություններին աջակցել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։ Հիմա տեսնում եմ, որ ամեն նոր ծրագիր, որը ներկայացվում է, նոր մարտահրավերի լուծում է։ Մենք չունեինք ազատ շուկա էլեկտրաէներգիայի մատակարարման համար, և թվում էր՝ անհնար կլինի այլ շուկայից օգտվել, բայց հետո այլ երկրների օրինակով տեսանք՝ փորձը աշխատում է։ Բայց մենք էլ հաջողություն ունեցանք։ Փետրվարի մեկից նոր համակարգն աշխատում է, խիզախ քայլն իր արդյունքն ունեցավ»,- շեշտեց Խաչատուրյանը։

Նա խոստովանեց՝ մենաշնորհից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, պետք է հետևողական աշխատանք իրականացնել։

«Ես պարզել եմ, որ հենց նախկին մենաշնորհի կողմից կա դիմադրություն։ Փորձում են խոչընդոտներ ստեղծել։ Ուստի պետք է խիստ լինել ու նման դրսևորումների դեմն առնել»,- ասաց նա։

Վահագն Խաչատուրյանը ներկայացրեց նաև մեր պետության սպասելիքները։

«Փոփոխությունների արդյունքում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էկեկտրաէներգիայի մասնաբաժինը 2030 թվականին կհասնի 50%-ի, իսկ 2040-ին՝ 60%-ի»,- ասաց նախագահը։

Ըստ նրա՝ հիմա բազմաթիվ խնդիրներ կան, օրինակ, իրեն էլ հաճախ դիմում են, որ էլեկտրամոբիլների լիցքավորման կետեր չկան, պատճառն էլ այն է, որ ՀԷՑ-ի կարգավորմուներում սահմանափակումներ կան՝ շենքից դուրս «իքս» հզորությամբ կայան չի կարելի տեղակայել։

«Հիշեք, տնտեսական ակտիվությունը կախված է ազատությունից։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում ունենալ մենաշնորհային տնտեսություն։ Այս առումով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը»,- նշեց Վահագն Խաչատուրյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular