ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, ընդգծում է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է:

Քարոզարշավի շրջանակներում Պաշտպանի նախաձեռնությամբ պատրաստվել է հրապարակումների շարք, որի նպատակն է բարձրացնել գենդերային հիմքով բռնության և սեռական ոտնձգության անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։

Բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով ուղարկելով կամ Պաշտպանի աշխատակազմ անձամբ ներկայանալով։

Ծանուցում. Իրազեկվածությունը բարձրացնող նյութերը պատրաստվել են «Եվրամիությունը հանուն գենդերային հավասարության՝ բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՆԻՐԱՍ կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular