ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղության հասնելու իրական հնարավորություն է տեսնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները պատրաստ է ինչպես աջակցել Անդրկովկասով Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա առևտրային ճանապարհ ստեղծելու փորձերին, այնպես էլ արգելափակել նման նախագծերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժ կիրառելու դեպքում։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՝Բրայենը։

«Մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու իրական հնարավորություն: Եվ դրանում մենք տեսնում ենք նաև ամբողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե առևտուրը կարողանա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով անցնել Թուրքիա, ապա դա էական խթան կհանդիսանա բոլոր այն երկրների համար, որոնք գտնվում են այդ առևտրային ճանապարհին։ Եվ մենք կողջունենք դրա մի մասը լինելու հնարավորությունը», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

Միևնույն ժամանակ դիվանագետը նախազգուշացրել է, որ «եթե դրան խաղաղ ճանապարհով չհասնելու որոշում կայացվի», ապա ամերիկյան իշխանությունները «ստիպված կլինեն օգտագործել ցանկացած հնարավոր գործիք՝ կանխելու նման տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումը»։

Օ՝Բրայենը հավելել է, որ Վաշինգտոնն այժմ սպասում է Բաքվի և Երևանի պատասխանին։

«Մենք շատ պարզ հասկացրել ենք կողմերին, թե ինչ ենք ակնկալում տեսնել, ինչպես նաև՝ ինչ հետևանքներ կունենան հակադարձ գործողութունները: Այնպես որ, տեսնենք՝ ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել խաղաղ համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու հարցում, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»,- ասել է պետքարտուղարի օգնականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular