ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն Էդուարդ Աղաջանյանի մասով. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ հայտարարագրով ներկայացված ունեցվածքի մասին։ Նախկին DJ Ed Ward-ը 4-5 տարիների ընթացքում հասցրել էր ունեցվածք դիզել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Էդուարդ Աղաջանյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման բացակայության վերաբերյալ վարույթ է հարուցվել։

2023 թվականի հունվարի 16-ին ներբեռնված տեղեկատվության համաձայն՝ Էդուարդ Աղաջանյանը 2014 թվականի սեպտեմբերի 17-ից հանդիսանում է «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 50% բաժնեմասի սեփականատեր։ Նաեւ Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականի մայիսի 31-ին ներկայացված 2021 թվականի տարեկան շահերի հայտարարագրում ընկերությունում մասնակցության, առեւտրային կամակերպությունների կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։ Հենց այս առիթով էլ ընդունվել է վարույթ։ Հավելենք նաեւ, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման եւ հրաժարվել առեւտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։ Նա պարտավոր է նաեւ ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնից։

Վերը նշված փաստերի առթիվ ընդունված վարույթը կարճվել է, քանի որ պատգամավորական մանդատը ստանձնելու պահին «ԷՔՍԻՖԻԴ» ՍՊԸ-ն արդեն իսկ հանձնված է եղել հավատարմագրային կառավարման։ Այսինքն՝ պարզվել է, որ թղթերով ամեն ինչ կարգին է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular