ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը սպասում է Բաքվի և Երևանի որոշումներին․ Օ՛Բրայեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները պատրաստ է և՛ աջակցել Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա Անդրկովկասով առևտրային ճանապարհ ստեղծելու փորձերին, և՛ արգելափակել նման նախագծերն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժ կիրառելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Նա խոսել է լրագրողների համար հատուկ ճեպազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի՝ այս շաբաթ Եվրոպա կատարած այցին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք տեսնում ենք իրական հնարավորություն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար: <...> Եվ դրա միջոցով մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ քաղելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե առևտուրը Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով հոսեր Թուրքիա, ապա դա զգալի խթան կհանդիսանար այս առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար: Եվ մենք կողջունեինք դրա մաս լինելու հնարավորությունը», - ասել է ամերիկացի պաշտոնյան: Միևնույն ժամանակ, ինչպես նախազգուշացրել է դիվանագետը, «եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով», ապա ամերիկյան իշխանությունները «ստիպված կլինեն օգտագործել ցանկացած հնարավոր գործիք՝ կանխելու նման տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումը»։ Օ'Բրայենը չի խորացել մանրամասների մեջ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը սպասում է Բաքվի և Երևանի որոշումներին։ «Մենք կողմերին շատ պարզ հասկացրել ենք այն, ինչ ակնկալում ենք տեսնել: Եվ նաև, թե ինչ հետևանքներ կունենան հակառակ տեսակի շարժումները։ Այսպիսով, կտեսնենք, թե ինչ կորոշեն կողմերը: Մենք գիտենք, որ նրանք շահագրգռվածություն են հայտնել շուտափույթ խաղաղության համաձայնության հասնելու համար, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»,- ասել է պետքարտուղարի օգնականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular