ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Россия-24 –ի անդրադարձը BetConstruct ընկերությանը՝ Հայաստանին նվիրված հատուկ ռեպորտաժում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանյան հայտնի Россия-24 հեռուստաալիքը հատուկ թողարկում է պատրաստել Հայաստանի մասին: Армения - со вкусом к истории վերնագրով ռեպորտաժը վարում է ճանաչված լրագրող Անտոն Բորիսովը: Նա իր ուղևորությունը սկսում է հենց օդանավակայանից հայտնելով, որ Հայաստանը բաց է ՌԴ քաղաքացիների համար, քանի որ նրանք արդեն կարող են Հայաստան այցելել Ռուսաստանի ներքին անձնագրերով: Բովանդակալից հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմական անցյալին, տեսարժան վայրերին, արհեստագործությանն ու արվեստին:

Ուշադրություն է դարձվել նաև կրթության և տնտեսության զարգացման ժամանակակից ուղղություններին: IT ոլորտին նվիրված հատվածում Россия-24 հեռուստաալիքի լրագրողն անդրադարձել է նաև BetConstruct ընկերությանը՝ թե ինչպես իր գործունեությունը սկսելով փոքրիկ գրասենյակից այն կարճ ժամանակահատվածում վերածվել է համաշխարհային առաջատար ընկերության:

Կառուցվել է նոր 5-հարկանի շենք՝ 14.000 ք.մ. մակերեսով, որտեղ տեղակայված են BetConstruct, Vivaro ևFastCredit ընկերությունները՝ մոտ 1500 աշխատակիցներով: Նոր շենքը տպավորում է իր ընդարձակությամբ ու հարմարավետությամբ: Արդիական այս շինությունում հաշվի են առնվել IT ոլորտում աշխարհի լավագույն գրասենյակների փորձը՝ ստեղծելով աշխատանքային, հանգստի և հանդիպումների առանձին գոտիներ:

Այժմ BetConstruct-ն իր ծրագրերն է մատակարարում աշխարհի 60 երկրների մոտ 200 կազմակերպություններին: Այն խաղային ոլորտում ամենատիտղոսակիր ընկերություններից մեկն է աշխարհում՝ ավելի քան 20 անգամ տարբեր անվանակարգերում ճանաչվել է լավագույնը, արտերկրում գործում է արդեն 14 միջազգային գրասենյակներ:

Россия-24 հեռուստաալիքի անդրադարձը BetConstruct-ին և նոր շինությանը ևս մեկ անգամ փաստում է, որ ընկերության ղեկավարները ընտրել են զարգացման ճիշտ ուղղություն և միշտ ձգտում են պահպանել առաջատարի դիրքերը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular