ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերը բավական մեծ է մեր տնտեսության մեջ. Խաչատուրյանը՝ ԱԶԲ նախագահին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերակատարությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: «Իմ գնահատականները հնչեցնում եմ նաև՝ որպես տնտեսագետ և կարող եմ ասել, որ Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերը բավական մեծ է մեր տնտեսության մեջ: Մեր համագործակցության արդյունքում է նաև, որ մենք ունենք և՛ կայունություն, և՛ ինտեգրացիոն գործընթացի բարձր մակարդակ, և՛ մրցունակ տնտեսություն»,- ասել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը հույս է հատնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ընդգրկելով տնտեսության նոր ոլորտներ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին աջակցելու, մշտապես ընդառաջելու համար, ինչպես նաև հայտնում եմ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է նախագահը:

Մասացուգու Ասակավան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից մեկնարկած փոխգործակցության մասին: «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը վերջին 18 տարիների ընթացքում մեզ հետ ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ցանկանում եմ հայտնել մեր հաստատուն հանձնառությունն՝ աջակցելու կառավարությանը և Հայաստանի ժողովրդին: Հպարտ եմ ընդգծել, որ որպես երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ գործընկերներից մեկը, մենք ցանկանում ենք շարունակել մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Ասիական զարգացման բանկի նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման և խթանման հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրային տնտեսության և այլ ոլորտներում ընթացիկ ծրագրերի իրականացմանն ու նոր նախագծերի մշակման ուղղություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular