ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանն ամրապնդելու համար ՆԱՏՕ-ի օգնությունը չի խնդրել. Սթոլթենբերգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի ռազմական օգնություն չի խնդրել Ռուսաստանի հետ սահմանն ամրապնդելու համար, դաշինքը սատարում է Հելսինկիի միջոցներն այս ուղղությամբ։ Այս մասին նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն ողջունում է Ֆինլանդիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև Եվրոպական սահմանային Frontex գործակալության կողմից Ֆինլանդիային տրամադրվող օգնությունը», - ասել է նա: - Ֆինլանդիան սահմանն ամրացնելու համար օգնության համար չի դիմել ՆԱՏՕ-ին։ Վստահ եմ, որ Ֆինլանդիան ի վիճակի է ինքնուրույն կարգավորել այս իրավիճակը, սահմանային հսկողությունը մի բան է, որը պատկանում է ազգային իշխանությունների իրավասությանը»: Սթոլթենբերգն ասել է, որ ինքը տեղյակ չէ սահմանին միգրացիոն իրավիճակի մանրամասներին, սակայն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է «ճնշում գործադրել Եվրոպայի այլ երկրների վրա»։ Նա հավելել է, որ ինքը «սերտ կապի մեջ է Ֆինլանդիայի իշխանությունների հետ, որոնք ՆԱՏՕ-ին այդ թեմայի շուրջ տեղեկություններ են հաղորդում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular