ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օրենքով գող»-ի կարգավիճակ ունեցող անձը կալանավորվել է. նոր հանգամանքներ՝ Ավանում խուլիգանությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մասնակիցներից 14-ի ինքնությունը։ Անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ.Շ.-ն և վերջինիս ուղևոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Արսեն Երևանսկի» մականվամբ Ա.Մ.-ն մի խումբ անձանց հետ, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, 2023թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, վիճաբանել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հայտնի Վ.Ա.-ի և նշված ավտոմեքենայի ուղևորներից մեկի հետ։ Դրա ընթացքում վիճաբանության մասնակիցները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել և հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին:

ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել է, որ ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք էր ներկայացվել Ա․Մ․-ին և միջադեպին մասնակից, վերջինիս կողմնակիցներից 11-ի նկատմամբ:

Քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է միջադեպին մասնակից, «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայում գտնված ևս երկու անձ, որոնցից մեկը Վ.Ա.-ն է, մյուսը՝ Մ.Շ.-ն: Հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցը:

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ.  Վ.Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փոշեբյուրեղանման զանգված, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ ատրճանակի նմանվող առարկաներ՝ «MY 2245» և «YT 3014» գրառմամբ:

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ Վ.Ա.-ի մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները  ПМ /մակարով/ մոդելի «MY 2245» և «YT 3014» համարի 9մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ  9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթին:

Մ.Շ.-ի և Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է Մ.Շ.-ին և Վ.Ա.-ին ձերբակալելու որոշում, և վերջիններս վերցվել են արգելանքի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),  396-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Մ.Շ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Միջնորդություն  է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Քեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Ա.-ի մասով միջնորդությունը բավարարվել է և նա կալանավորվել է, իսկ  Մ.Շ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular