ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը․ ի՞նչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային կառավարման քաղաքականության ամբողջական շղթա՝ տնօրենների ընտրության և նշանակման գործընթացից մինչև հետագա գործունեության մշտադիտարկում, վերահսկում, խթանում և զարգացում։ Այս խնդիրների կարգավորման համար կառավարման նոր համակարգով պլանավորվել է դպրոցի տնօրենների ընտրության և նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաև հետագայում տնօրենների գործունեության ամենամյա մոնիթորինգի և ատեստավորման համակարգ:

Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որն անցնում է փորձաքննություն՝ մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում էին հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Կարգի կիրարկման ընթացքում պարզվել է՝ առկա են դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, և բացահայտվում են ինքնուրույն աշխատանքի ամբողջական կամ մասնակի բացակայության հիմքեր։

Այս խնդիրների կարգավորման և գործընթացի օբյեկտիվության ապահովման նպատակով նոր կարգով առաջարկվել են մի քանի մեխանիզմներ:

Մեխանիզմներից առաջինն արտագրության փաստի արձանագրման վերաբերյալ դրույթների ներառումն է կարգում, որով նախատեսվում է՝ մինչև ծրագիրը փորձաքննության ուղարկելը, նախևառաջ պետք է ստուգել դրանում արտագրության փաստերն ու ծավալը՝ օգտագործելով էլեկտրոնային համապատասխան ծրագրերը և զարգացման ծրագրերի բազան։ Այս մեխանիզմը գործարկվելու է 2024 թվականի հունվարի 1-ից:

Ըստ այդմ՝ ավելացվել են համապատասխան դրույթներ՝ զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու փաստը ստուգելու մեխանիզմի ներդրման վերաբերյալ, որի արդյունքում արտագրված ծրագրերն ուղղակի չեն ուղարկվի փորձաքննության։

Երկրորդ գործիքը հավակնորդի հետ հարցազրույցի անցկացումն է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը հնարավորություն կտա դիտարկելու, թե որքանով է տվյալ ծրագիրը ներկայացրած անձն իրականում տիրապետում դպրոցի խնդիրներին, այն կարողունակություններին և անձնային որակներին, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կառավարման համար։ Մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչներ։

Երրորդ գործիքը բողոքարկման գործընթացն է. հստակ նկարագրվել են բողոքարկման հանձնաժողովի ձևավորման և բողոքարկման գործընթացի ժամկետները, սկզբունքներն ու քայլերը։

Այսպիսով՝ կամբողջացվի տնօրենի նշանակման եռափուլ համակարգը, որը բաղկացած է հավաստագրման համակարգից, զարգացման ծրագրերի փորձաքննությունից և հարցազրույցից: Ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ փուլ հնարավոր է անցնել միայն նախորդը հաղթահարելու պարագայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular