ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզե. «Նիկոլ Փաշինյանը չի շտապում կամուրջները այրել»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ գիծ է իրականացրել Հայաստանի ժողովրդի հետ և դրա գլխավոր թեմաներից էին Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անմիջապես նշենք, որ վարչապետը հստակ ոչինչ չի ասել։ Եղել են միայն առեղծվածային շունչ պարունակող ընդհանուր արտահայտություններ. Ռուսաստանը դեռ բարեկամ երկիր է, մենք նրան անսահման հարգում ենք և այլն։ Բայց գաղտնիք չէ, որ վերջերս խնդիրներ են ծագել. մեր դաշնակիցը մեզ չպաշտպանեց, թեև մենք հույս ունեինք նրա վրա, կամ Մոսկվան պետք է զենք մատակարարեր, բայց չմատակարարեց, իսկ դրա համար, ի դեպ, գումար է վճարվել և այլն։ Իսկ ի՞նչ է լինելու հաջորդի՞վ. մենք ելնելու ենք ազգային շահերից: Նման կերպ կարելի է պատասխանել բացարձակապես ցանկացած հարցի։ Այո, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն վատթարանում են և Փաշինյանը կարող է ռիսկի դիմել և հանդգնորեն շրջվել դեպի Ռուսաստանի հանդեպ անբարյացակամ Արևմուտք։ Մասնավորապես, արդեն երկիր են հասել ֆրանսիական զրահամեքենաներ։ Այս ամենով հանդերձ  նկատելի է, որ կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական ​​քայլերի, ավելի ճիշտ Հայաստանը չի համարձակվում։
Իր հերթին Կրեմլի դիրքորոշումը տպավորիչ չէ և նոր ոչինչ չկա. մեզ այլընտրանք չկա, Արևմուտքը հեռու է, բայց մենք մոտ ենք, մեզնից չես կարող փախչել, Ռուսաստանում ավելի շատ հայեր կան, քան բուն Հայաստանում, և այլն, և այլն։
Իրականում երևում է, որ Փաշինյանը չի շտապում կամուրջներ այրել։ Ըստ ամենայնի, նա սպասում է, թե ինչ կլինի հետո, թե որ ուղղությամբ կարող է թեքվել ճոճանակը։ Հիմնական հարցն այն է, թե հնարավո՞ր է արդյոք պահպանել հետխորհրդային ինտեգրացիան քիչ թե շատ ընդունելի մակարդակում, թե՞ դրա փլուզման գործընթացն արդեն անշրջելի է։ Հավանաբար, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները Ուկրաինայի շուրջ։ Իսկ այնտեղ գործերը, ըստ երևույթին, գնում են դեպի ձգձգվող դիրքային առճակատում։ Իսկ թե ինչ կլինի հետո, այնքան էլ պարզ չէ։
Բացի այդ, քանի դեռ նախկին խորհրդային հանրապետությունները տնտեսապես կախված են միմյանցից, անհնար է ամբողջությամբ տարանջատել նրանց. դա աքսիոմա է։ Բայց արևմտյան գործընկերներն ամեն կերպ փորձում են փայտեր խցկել անիվների մեջ և ոչնչացնել այդ ամենը։ Իսկ իրենք՝ հանրապետությունները, չեն հոգնում դիվերսիֆիկացիայի մասին խոսելուց։ Բայց  իրավիճակը բարելավելու համար պահանջվում են ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթի լրացուցիչ հստակ ջանքեր։ Պետք է ինչ-որ կերպ նոր շունչ հաղորդել այդ ամենին, և դա ակնհայտորեն հիմա հեշտ չէ: Այնուամենայնիվ, առայժմ ամեն ինչ աշխատում է։ Եվ, ըստ ամենայնի, այսօրվա համար դա էլ բավական է։ Իսկ հիմնական բանն այս կամ այն ​​ուղղությամբ հանկարծակի շարժումներից խուսափելն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular