ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական դաշնակցին գնահատելու հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և կանխատեսում էին ոլորտային փորձագետները՝ Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականության առաջին ինդիկատորները հասան հարավկովկասյան տարածաշրջան։ Դեպի Վաշինգտոն ուղղված փաշինյանական հայացքների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը, օգտագործելով հարմար պահը, խաղարկում են կանխատեսելի պարտիա՝ Հայաստանին զրկում են բնական դաշնակցից՝ Իրանից։

Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 15-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններից հետո Բաքու-Վաշինգտոն հարաբերություններում ստեղծվել են նոր իրողություններ։ Եվ ուշագրավ է, թե ինչպես է Ալիևը շահարկում, օգտագործում հնարավորության այս պատուհանը։

Հատկանշական է այն, որ Օ՛Բրայենի հայտարարությունները Բաքվում անվանեցին անհիմն և միակողմանի, ինչի հետևանքով, ըստ Բաքվի ԱԳՆ հայտարարության տեքստի, Վաշինգտոնը կարող է կորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը։ Բաքվի ԱԳՆ նույն հայտարարությունից նաև պարզ դարձավ, որ նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում ծրագրվում էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որից Ադրբեջանը հրաժարվեց, այլ կերպ ասած՝ վերը նշված գործընթացներին սա Բաքվի առաջին արձագանք էր, և հիմա սկսվել է Ալիևի բուն խաղը։ Ադրբեջանական ողջ իսթեբլիշմենտը սկսեցին հայտարարություններ անել այն մասին, որ Հայաստանը չպետք է տարածաշրջան բերի օտար ուժեր։ Անցնող շաբաթվա ընթացքում Ալիևն ինքն արդեն երկու հայտարարություն է արել՝ պնդելով, որ տարածաշրջանի հարցերը պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները։

Ըստ էության՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների բովանդակությունը հաշվի առնելով՝ հիմա Բաքվում փորձում են կառավարել իրանական սպառնալիքը, որն Ալիևի դեմ ուղղված է առնվազն երեք կետով։ Նշենք, որ վերջին երեսուն տարում Բաքու-Թեհրան հարաբերություններն աննախադեպ սկանդալային են՝ սկսած այն պահից, երբ Իրանը ՀՀ տարածքային ամբողջականությունը հայտարարեց կարմիր գիծ և Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն՝ ընդգծելով Սյունիքում ՀՀ ինքնիշխանությունը։ Բացի դրանից՝ Ադրբեջանի դաշնակից Իսրայելի գործողությունները Գազայում Իրանի հովանավորյալ պաղեստինցիների դեմ են, ինչն այս պահին ավելի էր լարելու Բաքու-Թեհրան հարաբերությունները։ Եվ, որ ամենակարևորներից է, Բաքվում չեն անտեսում այն փաստը, որ Իրանն ունի ազդեցության լծակներ հենց Ադրբեջանի ներսում, եթե անգամ գործի չդնի «Արաքսի մյուս ափն» անցնելու սցենարով իր հայտնի զորավարժությունը։ Այդ լծակները կարող են եղանակ ստեղծել Բաքվում, ինչի ապացույցն իրանական «լրտեսական խմբերի» պարբերական բացահայտումներն են և կրոնամետ քաղաքացիների դեմ ճնշումները։ (Հավելենք նաև, որ Ադրբեջանի ներսում Իրանի ազդեցության տարածման գլխավոր գործոնը կրոնն է)։

Վերը նշված երեք ազդեցիկ գործոնները հաշվի առնելով՝ Բաքվում փորձում են օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանը հարաբերություններ է զարգացնում Իրանի թշնամի ԱՄՆ-ի հետ, ու կարգավորել իրենց խնդիրներն Իրանի հետ՝ ամեն ինչից առաջ զրկելով Հայաստանին Իրանի հովանավորությունից։ Ու իրավիճակի ողջ մարազմը կայանում է նրանում, որ ադրբեջանցիներն այդ անում են Թեհրանի գլխավոր հայտարարությանը հակադրվողի դերում դնելով Փաշինյանին, երբ մի կողմից պնդում են, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները, մյուս կողմից Փաշինյանը տարածաշրջան է բերում ԱՄՆ-ին։

Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում Ալիևն ինքնուրույն չի գործում, և տարածաշրջանային մեծ խաղի «դիրիժորը» կամ եթե կուզեք՝ տիկնիկավարը Էրդողանն է, որն այդ երկրի կառավարության նիստից հետո հայտարարեց. «Մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր փորձում են էմբարգոների միջոցով շեղել կիպրոսի թուրքերին իրենց օրինական գործից, նոր խաղեր են սկսել Կովկասում: Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրել են Հայաստանին և շահույթ են ստացել այս տարածաշրջանի բոլոր մարդկանց ցավից, անախորժություններից ու բախումներից, իրականում մեծագույն վնաս են հասցրել հայերին, նրանք շահագործել, օգտագործել և դատապարտել են հայերին անապահովության՝ սնուցելով սին երազանքներ»։

Ի դեպ՝ Իրանը կոշտ է արձագանքել Օ՛Բրայենի հայտարարությանը․ Թեհրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին նշել է, որ ԱՄՆ-ն ամպագոռգոռ հայտարարություններ է անում և միջամտում իր հետ կապ չունեցող հարցերին:  Հավելենք, որ դեռ այն ժամանակ, երբ Արցախում պատերազմը նոր էր ավարտվել և Հայաստանի շուրջ ներկա ամբողջ ողբերգությունը միայն ուրվագծվում էր ամենահեռատեսների համար, Իրանը միակ պետությունն էր, որը բացեիբաց հայտարարություններ և գործողություններ արեց ի պաշտպանություն Հայաստանի։

Թերևս շատ հատկանաշական է, որ անգամ հիմա, երբ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ պնդելով, թե Հայաստանի դիմադրության պարագայում իրենք Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա թյուրքական աշխարհ կապի համար կօգտագործեն Իրանի տարածքը։ Մեր ընթերցողին հիշեցնենք, որ Իրանի տարածքը թուրքերը մինչև այս էլ օգտագործում էին Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա կապի համար։ Այն ինչ կառուցվում է հիմա, պարզապես ևս մեկ, ավելի հարմար ճանապարհ է, հայտարարել էր դեսպանը՝ գրեթե բառացի բացատրելով, որ թուրքերի «զանգեզուրյան» միջանցքն օրակարգից դուրս չէ, պարզապես Հայաստանի դեմ հերթական խորամանկությունն են բանեցնում՝ թուրքական միջանցքը Հայաստանին իբր թե շահեկան ներկայացնելու համար, որ Հայաստանում աչք փակեն իրական անվտանգային ռիսկերի վրա:

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular