ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերիական մարդասպանների գրած նամակներից տողեր, որոնք կարդալիս փշաքաղվում ես

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆիլմերում սերիական մարդասպանները վերջին դրվագում միշտ բացատրում են, թե ինչն է նրանց ստիպել այդ հրեշավոր հանցագործությունը կատարել: Փաստորեն՝ կյանքում էլ է այդպես:

 

Դոնալդ Հարվի

«Աստվա՛ծ իմ, ինձ ճկունություն տուր ընդունելու համար այն ամենը, ինչը ես չեմ կարող փոխել, համառություն փոխելու համար այն ամենը, ինչը կարող եմ փոխել, և իմաստություն, որպեսզի թաքցնեմ այն մարդկանց մարմինները, որոնց պիտի սպանեմ, քանի որ նրանք հունից հանել են ինձ»:

70-80-ական թվականներին Հարվին որպես հավաքարար էր աշխատում Օհայոյի և Կենտուկիի հիվանդանոցներում: Այնտեղ նա թունավորելէ շուրջ 30 հիվանդների: Նախքան ոստիկանությունը կհայտնաբերեր մարդասպանին, Հարվին իր կոլեգաներից մեկի կողմից ստացել էր «Մահվան հրեշտակ» մականունը, քանի որ այդ կոլեգան նկատել էր, որ երբ Հարվին կողքին էր լինում, ինչ-որ մեկն անպայման մահանում էր: Նամակն ուղարկվել է բանտից 1998 թվականին:

 

Հենրի Հովարդ Հոլմս

«Ես ծնվել եմ՝ սատանան ներսումս: Ես չկարողացա դադարել մարդասպանություններ գործել այնպես, ինչպես երգիչը չի կարողանում կորցնել իր երգելու ոգևորությունը»:

Հաստատապես անհայտ է, թե քանի մարդ է սպանել գեղարվեստական դետեկտիվի ազգանվանակիցը: Նա խոստովանել է իր կատարած 27 սպանությունները, սակայն, ըստ տվյալների, զոհերի թիվն իրականում հասնում է 200-ի: Սպանությունների մեծ մասը Հենրին կատարել է «սպանությունների ամրոցում»՝ հյուրանոց, որը ինքն է կառուցել 1893 թվականին Չիկագոյում և հարյուրավոր թակարդներ է լարել այնտեղ հյուրերի համար: Նամակն ուղարկվել է բանտից, և Հոլմսն ընդգծել է, որ ուզում է՝ իր խոստովանությունը տպվի միայն Philadelphia Inquirer պարբերականում:

 

Ալբերտ Ֆիշ

 

«Ես խեղդամահ արեցի նրան, այնուհետև կտրատեցի մանր մասերի, որպեսզի միսը կարողանայի հետս իմ սենյակ տանել»:

Տղամարդը, որն ավելի շատ Ձմեռ պապին է նման, քան սերիական մարդասպանի, իրականում ոչ միայն մարդասպան էր, այլև գողանում էր երեխաներին և մարդակեր էր: Չնայած որ Ֆիշը խոստովանել է իր կատարած սպանություններից միայն երեքը, ավելի ուշ նա հաստատել է, որ սպանել է շուրջ 100 երեխայի: Այս նամակը 1934 թվականին անանուն կերպով ուղարկել է 10-ամյա Գրեյս Բադդի ընտանիքին: Գրեյսին Ալբերտ Ֆիշը կերել էր 1928 թվականին: Նամակում մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է սպանել աղջկան:

 

Ջեք Պոտրոշիտել

«Գարեջրի շշի մեջ մի փոքր այդ կարմիր հեղուկից լցրեցի, որը մնացել էր իմ վերջին «աշխատանքից» հետո, հենց դրանով գրելու նպատակով: Սակայն այն սոսնձի նման կպչուն դարձավ, և ես չկարողացա այն օգտագործել: Որոշեցի, որ կարմիր թանաք կարող եմ օգտագործել: Հա-հա-հա»։

Սերիական այս հանելուկային մարդասպանը հիմնականում «մասնագիտացած էր» Լոնդոնի Ուայթչեփել շրջանի մարմնավաճառների վրա: Նրա անձը այդպես էլ չի հայտնաբերվել: Անգամ ապացուցված չէ, որ Լոնդոնի կենտրոնական լրատվական գործակալություն հասած այս նամակը պատկանում է հենց նրան: Ամեն դեպքում, նամակն ուղարկողի ձեռագիրն իրոք գեղեցիկ էր:

 

Ջոն Ջորջ Հեյգ

«Քո կողմից հիմարություն է հարցնելը, թե ինչու չեմ սպանել քեզ: Իհարկե, ես միլիոնավոր հնարավորություններ ունեի դա անելու, և ես դա գիտեմ: Սակայն այդ միտքը երբեք չի հայտնվել իմ գլխում. ես երբեք թույլ չէի տա, որ քո գլխից անգամ մի մազ պակասեր»:

Իր կյանքի չորրորդ տասնամյակում Հեյգը սպանել է վեց կանանց՝ թթվի միջոցով լուծելով նրանց մարմինները բաղնիքում: Ըստ խոսակցությունների՝ այս մարդասպանը սպանությունները կատարել է որևէ մեկի պատվերով՝ գումար ստանալու համար: Սակայն դատական նիստի ժամանակ Հեյգը ներկայացել է որպես խելագար, ով հավատացնում էր դատավորին, թե վամպիր է, որը սպանում է մարդկանց նրանց արյունը խմելու համար: Դատավորը նրան չհավատաց, և Հեյգին կախաղան հանեցին: Այս նամակը նա ուղարկել է բանտից իր սիրելիին՝ Բարբարա Սթիվենսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular