ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունում հոսանքի տատանումները կարող են նախարարի պաշտոն արժենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հինգշաբթի Կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի երկու անջատում է տեղի ունեցել, ինչը կարող է պաշտոն արժենալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համար։ Առանց այն էլ վերջինս լուրջ խնդիրներ ունի գործող իշխանության կազմում, բազմիցս արժանացել է Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, իսկ էլեկտրաէներգիայի խափանումն ուղիղ եթերում, երբ Նիկոլ Փաշինյանն անձամբ վարում էր կառավարության նիստը, ըստ մեր աղբյուրների, դարձել է համբերության վերջին կաթիլը։

Անջատումներից հետո Փաշինյանն իր զայրույթն էր արտահայտել, նշել, թե Հայաստանում հոսանքի հետ կապված խնդիր կա, նաև հիշեցրել, որ Տարածքային կառավարման նախարարին բազմիցս տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմում լույսերն անընդհատ թարթում են։ Իհարկե, Սանոսյանը փորձել էր կմկմալով մեկնաբանել, և մեղքը գցել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վրա, մինչդեռ կառավարությունից ճշտել են, որ խնդիրն ամենևին էլ էլեկտրացանցերի հետ կապված չի եղել, այլ հենց կառավարության շենքում իրականացված վատ վերանորոգման աշխատանքների։

Վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են Տարածքային կառավարման նախարարության վերահսկողության ներքո, չափազանց վատ են արվել, չնայած գործող վարչախումբն արդեն մի քանի անգամ վերանորոգում իրականացրել է կառավարության շենքում և հսկայական գումարներ վատնել այդ միջոցների համար։

Իսկապես, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը բազմիցս Գնել Սանոսյանին զգուշացումներ է տվել կատարված աշխատանքների վատ որակի մասին, Սանոսյանը, սակայն, առանձնապես ջանքեր չի գործադրել խնդիրները կարգավորելու համար՝ գցելով ականջի հետև, և այժմ Փաշինյանը մտադիր է անպայման նրան փոխարինել, իսկ Սանոսյանին ուղարկել շատ ավելի ցածր պաշտոնի։ Թե ո՞վ կզբաղեցնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը հայտնի չէ։ Փաշինյանը մի քանի թեկնածու ունի։ Մասնավորապես շրջանառվում էր Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի անունը, սակայն Փաշինայնը որոշել է նրան չհանել Երևանի ավագանու կազմից և թողնել վերահսկելու Տիգրան Ավինյանին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակել բոլորովին այլ անձի։ 

Աննա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular