ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Արտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝

Արտահերթ ընտրությունների թեման նկատելիորեն ակտիվանում է, և  ներքաղաքական պրոցեսը հավանորեն դրան է գնալու։

Իրականությունն այն է, որ այս խորհրդարանն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաողբերգական ու ամենաանունակ խորհրդարանն է։ Այս խորհրդարանի գործունեության ընթացքում է եղել.

1. Արցախի գրեթե մեկ տարվա անմարդկային, ֆաշիստական բլոկադա, և խորհրդարանն այդ ընթացքում հանգիստ աշխատել է այլ օրակարգով։
2. Արցախի կորուստ, և այս խորհրդարանը շարունակել է հանգիստ աշխատել թե´ այդ ընթացքում, թե´ դրանից հետո։

Երբ ադրբեջանական զորքը հարձակումից մեկ շաբաթ առաջ տեղակայված էր հայկական բնակավայրերի մատույցներում և պարզ էր, որ աղետ է լինելու, այս խորհրդարանը հանգիստ աշխատում էր։ Սա է փաստը։ Եվ պետական խայտառակությունն այնն է, որ այս խորհրադարանը դեռ շարունակում է գործել։ Հազար տարի էլ անցնի պատմության մեջ, այս խորհրդարանը մնալու է այս բնորոշման մեջ։

Եվ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն այս հարցին պետք է պատասխանեն՝ ներկա և գալիք սերունդների առաջ։ Ակնհայտ է, որ խոսքը չի կարող լինել հավասար պատասխանատվության մասին. պատմական պատասխանատվության վերահսկիչ փաթեթն իշխող ուժին է։ Բայց կա քաղաքական և վարքագծային պատասխանատվության խնդիր։ Միանգամից պատասխանեմ «ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը» կոնտր-հարցին։ Նշված պայմաններում ընդդիմության ամենակարևոր առաքելությունը խորհրդարանում և երկրում մթնոլորտ փոխելն էր՝ ամեն կերպ, ամեն օրինական քայլով, գերմարդկային ակտիվությամբ։ Շրջափակման ողջ ընթացքում և Արցախի կորստից հետո խորհրդարանը երկրում ստեղծում է նորմալության իլյուզիա։

Մեր երկում ոչ մի բան նորմալ չէ, բայց ընդդիմության և իշխող ուժի համատեղ-կառուցողական աշխատանքը ստեղծում է այդ իլյուզիան, ինչպես ստեղծում էր շրջափակման ողջ ընթացքում։
Այդ փուլում Արցախ փրկելու մեկ շանս կար՝ փոխել երկրում մթնոլորտը և աշխարհին ցույց տալ, որ Արցախի հայաթափման բազմակողմ համաձայնությունը խափանվում է։ Մենք դրա համար ունեինք 9 ամիս, ինչը քիչ չէր։

Ստացվում է, որ խորհրդարանական կառավարման երկրում հայրենիքի մի մեծ հատված կորցնելուց հետո խորհրդարանը շարունակում է հանգիստ աշխատե՞լ։ Կներեք, սա պետական դեգրադացիայի հատակն է։

Ուրիշ էլ ի՞նչ պետք է լինի, որ իրականությունը պահանջի նոր ընտրություններ և նոր իշխանություն։

«Ո՞վ է գեներացնում արտահերթ ընտրություններ» հարցն ունի մի քանի պատասխան, և դրանցից հիմնականը իրականությունն է։ Թեման ունի այլ ենթահարցեր, որոնց մասին՝ հաջորդիվ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular