ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սմարթֆոնով պառկած կարդալը առաջացնում է կուրություն, քաղցկեղ ու անքնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անկողնում՝ կողքի վրա պառկած, սմարթֆոնով զբաղվելը հանգեցնում է ժամանակավոր կուրության, առաջին դեպքերը գրանցվել են Մեծ Բրիտանիայում: 

Սմարթֆոնի առաջին զոհը 22 ամյա մի աղջիկ է եղել, որը մթության պայմաններում տեսողությունը ժամանակավորապես կորցնելու խնդրով դիմել է ակնաբույժի օգնույթյանը: Պացիենտը նշել է, որ տեսողության ժամանակավոր կորուստ ունենում է շաբաթը մի քանի անգամ: Հետազոտելուց հետո մասնագետները որևէ խնդիր չեն հայտանբերել, որը  կարող էր դառնալ տեսողության կորստի պատճառ:

Տեսողության ժամանակավոր կորստից բողոքող երկրորդ կինը եղել է 40 տարեկան: Նա նշել է, որ արդեն կես տարի է, ինչ արթնանալուց տեսողությունը վերականգնվում է մոտավորապես 15 րոպե հետո: Երկրորդ այցելուին հետազոտելուց հետո էլ մասնագետները որևէ ֆիզիկական կամ առողջական խնդիր չեն հայտնաբերել:


Սմարթֆոնային հիվանդությունների մասին կարդացեք նաև


Դրանից հետո բժիշկները սկսել են ուսումնասիրել, թե ինչ արտաքին պատճառների դեպքում կարող են  կանայք մթության պայմաններում ժամանակավորապես  կորցնել տեսողությունը: Այցելուների հետ քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ կուրությունը սկսվել է հենց այն ժամանակ, երբ կողքի վրա պառկած՝ կանայք նայել են իրենց սմարթֆոնի էկրանին:

Որպես կանոն Ժամանակավորապես կուրացել է  պառկած կողմի հակառակ աչքը: Մասնագետները պարզել են, որ ժամանակավոր կուրության առաջացմանը պատճառն այն է, որ կանայք, իրենք էլ չգիտակցելով, նայել են սմարթֆոնի էկրանին մի աչքով, քանի որ երկրորդ աչքն այդ ժամանկ վերմակով կամ բարձով փակված է եղել: Որն այդ ժամանակահատվածում հարմարվել է մթությանը, իսկ բաց աչքը՝ էկրանի վառ գույնին: Ինչի պատճառով էլ, երբ հեռախոսն անջատվել է, էկրանի լույսին սովոր աչքը սկսել է չտեսնել: Բժիշկներն այս հիպոթեզը  պարզելու համար սմարթֆոնի զոհ 2 կանանց խնդրել են  էկրանին նայել նախ 2 աչքով, այնուհետև հերթականությամբ՝ մեկական աչքով: Ամեն անգամ, դրանից հետո նրանք ժամանակավորապես կորցրել են տեսողությունը:

Մասնագետները պնդում են, որ նմաատիպ դեպքերն ավելի հաճախակի են դառնալու ու ավելի տարածված, քանի որ հեռախոսների կամ այլ գաջեթների էկրանների լուսավորությունն ու  գույները ավելի ու ավելի վառ են դառնում, իսկ մարդիկ էլ ավելի շատ ժամանակ են հատկացնում սմարթֆոններին ու թաբլեթներին:  Սմարթֆոնային կուրությունը երկարատև բացասական ազդեցություն ունենում է աչքի ցանցաթաղանթի՞ վրա, թե ոչ` դեռևս պարզ չէ: Սակայն սմարթֆոնային կուրությունը միակ խնդիրը չէ, որ պառկած  ժամանակ հեռախոսով երկար զբաղվելն առաջացնում է:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել էին, թե ինչպես է այն ազդում քնի վրա:  Պարզվել էր, որ գաջեթների արձակած կապույտ լույսը դառնում է   քնի խանգարման պատճառ: Էքսպերիմենտի  ժամանակ մասնագետները հետազոտել են 12 մասնակցի, որոնք քնելուց առաջ  մի քանի ժամ շարունակ կարդացել են տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուժեղ լուսավորված էկրաներով գաջեթներով:  Արդյունքում,  էլեկտրոնային տարբերակով կարդացած մասնակիցները  դժվարացել էին քնել և ավելի կարճ էր տևել արագ քնի էտապը: Գիտնականների կարծիքով քնի վրա տեխնիկայի նմանաատիպ ազդեցությունը 21-րդ դարի պատուհասն է:  Քնի խանգարումներից բացի, այն կարող է նպաստել շագանակագեղձի և  կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular