ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում իր երկրի դեսպանների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում իր երկրի դեսպանների հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում, տեղեկացնում է Tasnim-ը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ՝ հայտարարելով, որ «Թեհրանն աջակցում է տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին՝ առանց կողմնակի երկրների ներկայության»։

Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ հանդիպմանը հստակեցրել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը լուրջ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ։

Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ ինքը նաև ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնացումը «առանց արտաքին միջամտության Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերի, ինչպես նաև բարիդրացիության քաղաքականության համապատասխան Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular