ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 26-ի աստղագուշակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

**Խոյ.** Ձեզ բարդ օր է սպասվում: Չէր խանգարի, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը:

**Ցուլ.** Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, և կարելի է խոշոր գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

**Երկվորյակներ**. Օրվա առաջին կեսին արժե զբաղվել պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:

**Խեցգետին.** Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները:

**Առյուծ. **Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին՝ սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին:

**Կույս. **Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք քողարկված ենթատեքստեր փնտրում այնտեղ, որտեղ դրանք ուղղակի բացակայում են:

**Կշեռք.** Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ՝ իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան՝ ձեր գործերի վրա:

**Կարիճ.** Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեր կարիքը զգում և ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:

**Աղեղնավոր.** Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն՝ շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

**Այծեղջյուր.** Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար:

**Ջրհոս.** Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք:

**Ձկներ.** Այսօր դուք բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կստանաք, սակայն պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար՝ նաև չեն աջակցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular