ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՄԱՍ-ը հետաձգել է պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը` Իսրայելին մեղադրելով զինադադարի պայմանները չկատարելու մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինված թեւը հայտարարել է, որ կհետաձգի պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը` Իսրայելին մեղադրելով զինադադարի համաձայնագրի պայմանները չկատարելու մեջ, հաղորդում է Al Jazeera-ն:

Telegram-ում տարածված հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ի Քասամ բրիգադների թեւն ասել է, որ Իսրայելը պետք է թույլ տա օգնություն տրամադրող բեռնատարներին մուտք գործել Գազայի հատվածի հյուսիս և հետևել համաձայնեցված «չափանիշներին», այն է՝ ավագությունը, պաղեստինցի բանտարկյալներին ազատելու համար:

24 պատանդներից բաղկացած խումբը, այդ թվում՝ 13 իսրայելցիներ և մի քանի թայլանդցիներ, ազատ են արձակվել Գազայի հատվածից ուրբաթ օրը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի շրջանակներում, որը ձեռք է բերվել շաբաթներ տեւած գաղտնի դիվանագիտական ​​բանակցություններից հետո:

Դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular