ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, բայց առայժմ միայն «մատիտով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը սոցցանցերում գրել է, որ Բաքուն ձգտում է խաղաղության ու Երևանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման։ Եվ նույնը նա ակնկալում է Հայաստանից ոչ թե խոսքով, այլ գործով։

«Ցանկացած խաղաղության փոխգործակցություն պահանջում է, որ երկու կողմերն էլ խաղան իրենց դերերը, և Հայաստանը նույնպես պետք է իր դերը կատարի ու բարի կամք դրսևորի»,- գրել է Հաջիևը։ Միևնույն ժամանակ, Ալիևի օգնականը պահը բաց չի թողել հիշեցնելու, որ այժմ տարածաշրջանում «նոր իրողություններ» են։ Խոսքը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի մասին է։ Հաջիևի մեկնաբանությամբ դա համապատասխանում է «արդարության, օրինականության և լեգիտիմության» նորմերին։

Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խոսքերով խաղաղության պայմանագրի ձգտելով Երևանն ու Բաքուն փաստորեն անընդհատ ուղղակի կամ քողարկված պատճառներ են գտնում միմյանց ընդառաջ գնալու համար։ Գուցե թե հենց դա է կողմերի իրական «բարի կամքը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular