Տուլացի պատմաբան Օլեգ Կուզնեցով. «ՆԱՏՕ-ն Հայաստանում կստանա ոչ թե ռազմական դաշնակից, այլ ռեսուրսներ կլանող «սև անցք»»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐNewstula.ru-ն գրում է, որ Տուլացի հայտնի պատմաբան-մեդիագետ և կովկասագետ Օլեգ Կուզնեցովը մեկնաբանել է վերջերս ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի առաքումը Հայաստանի Հանրապետություն։ Օլեգ Կուզնեցովի խոսքով ներկայումս ականատես ենք նրան, թե ինչպես ՆԱՏՕ-ն ստեղծելով մեկ այլ ստացող երկիր, որը կկլանի ռազմական օգնությունն ու ֆինանսները հեռանում է ուկրաինական ուղղությունից։ Այնուամենայնիվ վրացական Փոթի նավահանգստով երկու տասնյակ «Բաստիոն» զրահափոխադրիչներ ուղարկելը Երևան, որոնք ծառաել են ֆրանսիական բանակին և նախատեսված են եղել արտերկրի գերատեսչություններում և աֆրիկյան ռազմակայաններում ծառայության համար, Հայաստանի և ՆԱՏՕ-ի համար ոչ մի խնդիր չի լուծի։ Ներկայում ֆրանսիացիներին զենքի հետ միասին ակտիվորեն արտաքսում են Աֆրիկայից, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ անհրաժեշտ է ինչ-որ տեղ տանել այդ զինտեխնիկան։ Նախկինում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժի ամրապնդման համար էր նախատեսվում օգտագործել «Բաստիոն» զրահամեքենաները Ֆրանսիայից, սակայն այժմ դրանք ստանում է Հայաստանը։
«Հայաստանի իշխանությունները հանկարծ կտրուկ (թեկուզ և սպասելի) գծել են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզման ուղի և նետվել Ֆրանսիայի և Ֆրանկոֆոնիայի նրա դաշնակիցների՝ ֆրանսասեր երկրների համայնքի գիրկը, որի անդամ է Հայաստանը 2008 թվականից,- գրել է Օլեգ Կուզնեցովը,- բնականաբար, նման շրջադարձի և հետևանքների Կիևում չէին սպասում։ Բայց փաստը մնում է փաստ: Պարզվել է, որ Հայաստանը մենթալ և ավելի լավ վճարունակության հիմքերով Ֆրանսիային շատ ավելի մոտ է քան Ուկրաինան, և «Բաստիոն» զրահամեքենաները Սև ծովով շրջանցելով Օդեսային հանգրվանել են Փոթի նավահանգստում, որ ուղարկվեն Երևան»:
Տուլացի պատմաբանի խոսքով, ոչ Մոսկվան, ոչ Կիևը որևէ ոգևորություն չեն զգում Հայաստանին ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա մատակարարելուց։ Մոսկվային ձեռնտու չէ ՀԱՊԿ-ից Հայաստանի փաստացի դուրս գալը և բոլոր կապերի քայքայումը, Կիևին խիստ անհրաժեշտ են նոր զենքեր: Ամենակարևորն այն է, որ նման զրահափոխադրիչներն ամենևին չեն բարձրացնի Հայաստանի անվտանգությունը, դրանք անհրաժեշտ են առաջին հերթին ոչ թե ճակատում, այլ թիկունքում քաղաքացիական անկարգությունները ճնշելու համար։ Այդ տրանսպորտային միջոցներն առաջին հերթին նախատեսված են բանակի, ազգային գվարդիայի և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների համար։
Ամենակարևորն այն է ըստ Օլեգ Կուզնեցովի, որ Հայաստան մատակարարումների հաջորդ շարքում կլինեն ֆրանսիական հակաօդային պաշտպանության համակարգերը, առաջին հերթին ռադիոլոկացիոն կայաններ և զենիթահրթիռային համակարգեր։ Նրանց առաջնային թիրախները կլինեն ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի ինքնաթիռները, ուղղաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, այլ երկրի տարածքում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան։ Այսօր Հայաստանի ՀՕՊ համակարգն ինտեգրված է ՀԱՊԿ-ի ՀՕՊ միասնական համակարգին, որը վերահսկվում է ռուս զինվորականների կողմից: Եթե ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը հասցվեն Հայաստան, ապա դրանց հիմնական թիրախը կլինեն ռուսական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Դրանից հետո Երևանի մերձակայքում գտնվող «Զվարթնոց» ավիաբազայում ռուսական մարտական ավիացիայի առկայությունը զուրկ կլինի որևէ գործնական իմաստից, թեև հիմա էլ անիմաստ է, քանի որ Հայաստանն ավելի ու ավելի է կողմնորոշվում դեպի Արևմուտք։ Չնայած թեկուզ այն, որ ՆԱՏՕ-ի երկիրն այժմ իր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղարկում է ոչ թե Ուկրաինա, այլ Հայաստան, չի կարող չուրախանալ։ Տուլացի պատմաբանը վստահ է, որ այժմ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ավելի շատ գումար և ռազմական տեխնիկա ծախսել Հարավային Կովկասում իր նոր «դաշնակցին» աջակցելու համար, և որը վտանգում է վերածվել ռեսուրսներ կլանող մեկ այլ «սև անցքի»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը