ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած, իր իսկ ժողովրդին դավաճանած Հայաստանի վարչապետի կարծիքը․ Ալան Գագլոև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, ուստի իրենց Փաշինյանի կարծիքը չի հետաքրքրում։ Գագլոևն այսպես է արձագանքել Փաշինյանի հայտարարությանն,  ըստ որի Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Հարավային Օսիայի նախագահն այս առնչությամբ ընդգծել է՝ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և այդ փաստի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ դարավոր բարեկամական հարաբերություններ ունենք, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը։ Նա դավաճանել է իր իսկ ժողովրդին, որն օգնություն էր սպասում Հայաստանից։ Փաշինյանն այնքան քաջություն չունեցավ, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը»,- ընդգծել է Ալան Գագլոևը և կրկնել, որ Հարավային Օսիան ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից՝ որպես անկախ պետություն, ուստի բոլորը պետք է հաշվի առնեն այդ փաստը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular