ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի ռազմական հետախուզությունը մեկ տարի առաջ է տեղեկություն ունեցել հարձակման պատրաստման մասին. Haaretz

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ Իսրայելի վրա անցած ամիս պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ  ռազմական հետախուզությունն ունեցել է մանրամասն տեղեկություն խմբավորման՝ Գազայի հետ տասնյակ կետերում սահմանը խախտելու եւ բնակավայրերի ու բանակային դիրքերի դեմ գրոհելու պլանի մասին, գրել է Haaretz-ը։

Պաշտոնատար անձանց խոսքով՝ այդ տեղեկության մեծ մասը փոխանցվել է անվտանգության «Շին Բեթ» ծառայությանը պատերազմն սկսվելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում։

Նրանց խոսքով՝ քաղաքական ղեկավարությունը, որը փոխվել էր անցած տարեվերջին, ծանոթ էր, առնվազն, որոշ հետախուզական տվյալներին, բայց Իսրայելը պատշաճ ձեւով չի պատրաստվել սպառնալիքին, եւ, թերեւս, չի հավատացել, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը մտադրվել էր իրականացնել այդ պլանը։

«Հետախուզության ձախողումը եւ սահմանապահ պատնեշի անբավարար պաշտպանությունն ու սխալ քաղաքականությունը պաղեստինցիների հանդեպ ընդհանուր առմամբ հանգեցրին լիակատար անսպասելիության եւ զանգվածային զոհերի քաղաքացիական խաղաղ բնակչության եւ զինվորականների շրջանում»,- գրել է իսրայելական պարբերականը։

Ավելի վաղ Haaretz-ն արդեն գրել էր ռազմական հետախուզության հետազոտական բաժնի ղեկավարի, բրիգադի գեներալ Ամիթ Սաարի նախազգուշացման մասին, որ ՀԱՄԱՍ-ը կօգտվի Իսրայելի ներքին ցնցումներից՝ կապված Նեթանյահուի կառավարության դատական համակարգի թուլացման պլանի հետ։

Եղել են նաեւ բանակի կին դիտորդների նախազգուշացումները Գազայի հետ սահմանին եւ գիշերային խորհրդակցությունները բանակում եւ «Շին Բեթում», որոնք չեն հանգեցրել ճիշտ լուծումների եւ թույլ են տվել ՀԱՄԱՍ-ին սպանել մոտ 1 200 իսրայելցու եւ առեւանգել մոտ 240 պատանդի հոկտեմբերի 7-ին։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի օգնականներն ու խորհրդականները փորձել են ամեն ինչում մեղադրել անվտանգության ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցներին, հատկապես ռազմական հետախուզությանը»,- ընդգծել է պարբերականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular