ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրավառություն իրականացնողներ են ձերբակալվել․ ի՞նչ սպասում նրանց

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոյեմբերի 23-ին, ժամը 00․04-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Այգեձոր փողոցից նկատել է մոտակայքում իրականացվող հրավառություն։ Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակահատվածում պարզվել է, որ ուշ ժամին հրավառությունը կազմակերպվել է Լենինգրադյան փողոցում՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից։

Ժամը 02․30-ին նրանք հայտնաբերվել են ու ձերբակալվել։ Հայտնաբերվել է նաև հրավառության արկղը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը լռությունը խախտելու համար սահմանում է տուգանքի նշանակում՝ մինչև 1․000․000 դրամի չափով։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին զգուշացնում է լռության ժամին չիրականացնել հրավառություններ՝ հարգելով համաքաղաքացիների անդորրն ու անվտանգությունը։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է հետևողական պայքարը գիշերային ժամերին լռությունը խախտողներին, հրավառությունների պատվիրատուներին ու կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ներքին գործերի նախարարության գործունեությանը հետևեք նաև Telegram-ում՝

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular