Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Էդվարդ Միլիտոնյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի գրողների միության 20-րդ համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, բաց քվեարկությամբ և միաձայն միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Էդվարդ Միլիտոնյանը։
Միլիտոնյանը միակ թեկնածուն է եղել:
Ամփոփելով միության հինգ տարվա ընթացքում կատարած աշխատանքը՝ նա ասել է, որ այն եղել է բազմաբնույթ։