ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում կայացել է «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքի Մշակութային կենտրոնում կայացավ «Armen’ Livres» Հայ գրքի 18-րդ ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Ալֆորվիլի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ անցկացվող Հայ գրքի տոնավաճառն այս տարի կրում է «Մշակույթը՝ դիմակայության ասպարեզ» խորագիրը և մեկ շաբաթ շարունակ այցելուներին կներկայացնի Հայաստանի պատմությանը, մշակույթին, գրականությանը և այլ բնագավառներին վերաբերող շուրջ 1200 անուն հայալեզու, ֆրանսալեզու և անգլալեզու գրքեր։ Տոնավաճառի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ և Ֆրանսիայի փարիզյան շրջանի հայկական դպրոցների աշակերտների մասնակցությամբ աշխատաժողովներ։

Միջոցառմանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հայկական ասոցիացիաների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ դեսպանության ներկայացուցիչը երախտագիտության խոսքեր ուղղեց Ալֆորվիլի Հայ մշակույթի տան ղեկավար անձնակազմին՝ ի դեմս նախագահ Երվանդ Բարավյանի և տնօրեն Արաքս Տեր-Գևորգյանի, Ֆրանսիայում հայ գրքի և հայ մշակույթի ճանաչելիության բարձրացման և տարածման գործում ունեցած կարևոր ներդրման համար, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային իշխանություններին՝ Հայաստանին և հայ մշակույթին ցուցաբերվող բացառիկ ուշադրության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular