ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվել է Ա․Կարապետյանի կողմից զանգվածային անկարգություններ կատարելուն ուղղված վարույթի նախաքննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Ա․Կարապետյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, զանգվածային անկարգություններ կատարելուն, ինչպես նաև ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հավաքի առկայության պայմաններում, Ա. Կարապետյանը, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու ուղղակի դիտավորությամբ, իրեն պատկանող և իր կողմից կառավարվող «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ani Karapetyan» անունով էջում, բոլորին հասանելի եղանակով կատարել է զանգվածային անկարգություններ կատարելուն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված կոչեր պարունակող գրառումներ, մասնավորապես՝ ««Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Տարբերակ՝ գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում: Ստեղծեք կոլապս, պարալիզել փողոցները: Արցախը չի ընկնելու, գործողություն և միայն գործողություն: Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակության ունեցող շենքեր, որից հետո իմանալ սատկած Նիկոլը որտեղ գալ սատկացնել նրան: Ոչ մի տուն գնալ, միայն փողոց, փողոց, փողոց»։

Հաշվի առնելով նշված ժամանակաշրջանում հասարակության մոտ առկա գերլարված, հուզական վիճակը՝ Ա․ Կարապետյանի հնչեցրած կոչերն ունակ են եղել ազդել իր լսարանի՝ հետևորդների վրա:

Նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular