ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Կոտայքում. Mercedes-ի հարբած վարորդը բախվել է Hozon Neta S 650-ին, ապա՝ վրաերթի ենթարկել հետիոտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է անվադողերի վերանորոգման կետի դիմաց կայանված Hozon Neta S 650 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել անվադողերի փոխանակման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hozon Neta S 650-ն ու Камаз-ը կայանված են եղել նշված վայրում և ամառային անվադողերը պետք է փոխեին ձմեռայինի, այդ ժամանակ էլ Mercedes-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, լինելով խմածության ամենաբարձր աստիճանին, բախվել է Hozon Neta S 650-ին, ապա, առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել Камаз-ի վարորդին: 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

Hozon Neta S 650-ի վարորդը նույնպես ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular