ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գազար

ՖՈՏՈ

Գազարը (լատիներեն՝ Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է։ Հայտնի է նրա  մոտ 60, Հայաստանում 1 տեսակ։ Արմատապտուղը մսալի է, գլանաձև, իլիկաձև՝ բութ կամ սուր ծայրով, կարմիր, սպիտակ, դեղին, երբեմն՝ մուգ կապտավուն գույնով։  Այդ արմատապտուղը ավելի քան 5000 տարվա պատմություն ուն: Մարդու կողմից գազար օգտագործելու առաջին տվյալները վերաբերվում են մեր թվարկությունից առաջ 3000-ականներին: Ընդ որում այն ժամանակ օգտագործվող գազարը չի եղել գազարագույն: Հայտնի է , որ առաջինը գազար օգտագործել են Աֆղանստանում: Այն ժամանակ գազարը ներսից դեղին էր, դրսից կարմրավուն: Հին հույները և հռեոմացիները ևս գազար օգտագործել են, բայց հիմնականում բուժական նպատակով, համարվում էր, որ գազարը ուժեղացնում է տղամարդու սեռական պոտենցիան: Գազարը Եվրոպա է բերվել 10-ից 13-րդ դարերում: Անդալուսացի բժիշկ Իբն-ալ-Ավամը նկարագրել է գազարը որպես կարմիր և դեղին արմատապտուղ: Բյուզանդացի բժիշկ Սիմեոն Սիտը ևս նկարագրել է այդ գույները: Հետագայում՝ 17-րդ դարում Հոլլանդիան է դարձել գազարի ամենամեծ արտահանողը Եվրոպայում: Այդ ժամանակ էլ հենց հոլլանդացի հայրենասեր սելեկցիոներների կողմից ստեղծվել է  նարնջագույն (նույնն է ինչ գազարագույն) գազարը ի պատիվ Օրանժ հոլլանդական արքայական դինաստիայի: Ներկայիս մշակովի գազարի բոլոր տեսակները կապ ունեն Հոլլանդիայում ստեղծված գազարի չորս տեսակների հետ՝ «վաղ կիսաերկար», «ուշ կիսաերկար», «սկարլետ»  և «երկար օրանժ»: Հիմա խանութներում արդեն կարելի է հանդիպել նաև այլ  գույների  գազարների՝ սպիտակ, դեղին, մուգ կարմիր, թանաքագույն և այլն: 1997 թվականին Իսլանդիայում հաջողվել է աճեցնել գազար  շոկոլադի համով, նպատակը այն է , որ երեխաները գազար հաճույքով ուտեն: Մշակովի գազարը մտնում է  տնտեսապես ձեռնտու մշակաբույսերի տասնյակի մեջ: Մեկ տարում աշխարհում մոտավորապես արտադրվում է  35,658 միլիոն տոննա գազար: Այդ ամենի միայն կեսը արտադրվում է Չինաստանում, մնացածը այլ երկրներում՝ ՈՒզբեկստան, Ռուսաստան, ԱՄՆ և այլն: Գազարի արտադրության ավելացումը աշխարհում իրականանում է, ոչ թե բերքատվության աճով, այլ մշակելի տարածքների ավելացման հաշվին: Գազարը առանց այդ էլ բերքատու կուլտուրա է, նրա բերքատվությունը մեկ հեկտարից կազմում է 20-ից 80 տոննա:

 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular