ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակադեմիական քաղաքում կգործեն նաև սպայական և արվեստների ավագ դպրոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նախատեսվող Ակադեմիական քաղաքում կգործեն նաև ավագ դպրոցներ, օրինակ՝ արվեստների ավագ դպրոց, սպայական ավագ դպրոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Ակադեմիական քաղաքում մենք նաև նախատեսում ենք ավագ դպրոցներ ունենալ: Հիմա վստահ գիտենք, որ Ակադեմիական քաղաքում ուզում ենք արվեստների ավագ դպրոց, նաև սպայական ավագ դպրոց ունենալ, որպեսզի այնտեղ ավարտածներն ավելի հեշտությամբ ընդունվեն սպայական և արվեստների համալսարան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրն է, որ Ակադեմիական քաղաքում բոլոր բուհերը հագեցած լինեն լաբորատոր սարքավորումներով, Արվեստների համալսարանն, օրինակ, ունենա պատշաճ բեմ, երաժշտական գործիքներ, անհրաժեշտ բոլոր գործիքներն ու տեխնիկան:

Վարչապետը կարևորեց նաև այնպիսի ֆինանսական միջոցներ գեներացնելը, որ բարձրացնեն դասախոսների աշխատավարձերը, դասախոսի աշխատանքի գրավչությունն ու հրավիրեն միջազգային հեղինակություն ունեցող դասախոսների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular