Արդյո՞ք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու դիրքորոշումը բացասաբար ազդեց Արցախի կորստի վրա․ պատասխան՝ այո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաքվե» նախաձեռնությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև Արցախի նախագահի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Նա, մասնավորապես, նշեց․ «Արցախը ոչ՛ մեկընդմիշտ կորսված է։ Արցախի վերադարձի հեռանկարը կախված է, թե հատկապես այս փուլում ի՞նչ ենք անում մենք՝ հայ ժողովուրդը և հատկապես պաշտոնական Հայաստանի Հանրապետությունը։ Նվազագույն անելիքը կամուրջները չայրելն է։ Էլ չասեմ, որ եղած կամուրջները ամրացնելու և նորը կառուցելու կարիք կա։ «Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջարկված այս օրինագիծը իմ կարծիքով կարևոր գաղափարական, իրավական և քաղաքական ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի և հետագա պայքարի համար»:
Բեգլարյանն ԱԺ ամբիոնից հնչեցրեց արցախցիներին հուզող մի քանի հարցեր, համապատասխանաբար՝ պատասխաններով։
«Արդյո՞ք ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ, բացասաբար է ազդել Արցախի կորստի վրա․ պատասխան՝ այո՛։ Սա գլխավոր գործոնն էր, որը մեզանից կախված էր, որն ամենամեծ բացասական ազդեցությունն է թողել Արցախի վրա»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում