ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հետապնդումներ ընդդիմադիրների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ հարցաքննվել է քննչական կոմիտեում՝ բռնություն գործադրելու, հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Պատգամավորը քննիչի հարցերին պատասխանել է վկայի կարգավիճակով, թեպետ բնավ չի բացառվում, որ առաջիկայում նրան հենց մեղադրանք հարուցվի։ Պատճառը այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ արած հայտարարություներն են։ «Երևանը փոխելու է մեզ բոլորիս, ինձ և դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով ու եթե Փաշինյանն անմտություն անի նաև՝ արյամբ»,- ասել էր Հայկ Մամիջանյանը ու թեպետ նա պարզաբանել էր իր հայտարարությունը, քրեական գործ այդուհանդերձ բացվել է, ընդ որում ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող այս գործը հարուցվել է ոչ թե գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի, այլ՝ Հելսինկյան քաղաքացիական անսամբլիայի Վանաձորի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։
 
Ըստ էության, հայտնի իրավապաշտպաններն արդեն վերածվել են ոչ թե պետության կողմից քաղաքական հետապնդումները դատապարտող սուբյեկտների, այլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիքի, ինչը, իհարկե, ցավալի է, սակայն և կանխատեսելի էր։
 
2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո, իրավապաշտպանները բացարձակապես անուշադրության են մատնել ընդդիմության դեմ բռնաճնշումները և, եթե նախկինում նման դեպքերում մեծ աղմուկ էին բարձրացնում, ապա այսօր պարզապես լռում են, իսկ որոշ դեպքերում ինչպես այս օրինակում է, անգամ դառնում են իրավապահների համար «գործ տվող»։
 
Սոնա Ալեքսանյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular