ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սյունիքով անցնող միջանցքը Թուրքիան վերահսկի. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արեւմուտքը խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է վերահսկի Սյունիքով անցնող միջանցքը, որպեսզի այն չհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ։ Իսկ Ռուսաստանն, իր հերթին, ձգտում է իր վերահսկողության տակ առնել այն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Թուրքիան և Ադրբեջանը կարող են հիմա չպնդել Սյունիքը վերցնելու հարցում, բայց դա կարող է փոխվել ապագայում։ Թուրքիայի վերջին 150 տարվա ռազմավարությունը եղել է հայերին վերացնելը, որպեսզի նրանք տարածաշրջանում սեփական պետություն չստեղծեն։

Նախ տնտեսական էքսպանսիա կլինի, հետո՝ քաղաքական։ Մի քանի տարի անց Թուրքիան կարող է սադրանքի դիմել և բանակ մտցնել Հայաստան։

 

Ռուսաստանը և Իրանը դեմ են Թուրքիայի և Ադրբեջանի միավորմանը, քանի որ դա կնշանակի ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում ընդհուպ մինչև Կասպից ծով: Ռուսաստանը և Իրանը շահագրգռված են, որ Սյունիքը պահվի Հայաստանի համար, իսկ ԱՄՆ-ն շահագրգռված է, որ այս տարածքը Թուրքիան վերահսկի»,- նշեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular