Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ևս մեկ դիրք են փակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին ասվում է ապրիլի 23-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգի համակարգի օպտիմալացման շրջանակում 24 ժամվա ընթացքում Լաչինի շրջանում կփակվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 12 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։