ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը և մնում է դաշնակից. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրեմլը ցավում է, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանից ոչ ոք չի եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել։ ՀԱՊԿ-ը շարունակում է իր աշխատանքը և շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը:

Հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը և մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular