ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ երկրները համաձայնագիր են կնքել արտահանվող ապրանքների ծագումը որոշող համակարգի շուրջ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ երկրները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի պետք է ներդաշնակեցված համակարգ ներդրվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի տեղեկագրում։

«Արտահանվող ապրանքների ծագումը որոշող համակարգի շուրջ նոր համաձայնագրի կնքումը կարևոր քայլ է եվրասիական ինտեգրման զարգացման առումով», - հայտարարել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն արտաքին առևտրի մասնակիցներին կապահովի միասնական փաստաթղթով, որը կբովանդակի ապրանքների ծագման հետ կապված աշխատանքի բոլոր հիմնական դրույթները, ինչը կօգնի պարզեցնել եվրասիական ապրանքների մուտքն արտաքին շուկաներ և կանխել խոչընդոտների առաջացումը միության ներքին շուկայում:

Համաձայնագիրը նպատակ ունի ձևավորել ԵԱՏՄ-ից արտահանվող արտադրանքի ծագման փաստաթղթային հաստատման միասնական մեխանիզմներ և փոխգործակցության միասնական կանոններ սահմանել արտահանողների համար այն կազմակերպությունների հետ, որոնք ապրանքների ծագման հավաստագրեր են տալիս։

Փաստաթուղթը նաև իրավական հիմքեր է ստեղծում ԵԱՏՄ-ում լիազորված արտահանողների ինստիտուտի ձևավորման համար․ դա նոր ինստիտուտ է, որը կտա պարզեցված ձևաչափով հաստատել այն ապրանքների արտոնյալ ծագումը, որոնք ԵԱՏՄ գործընկեր երկրներին են մատակարարվում ազատ առևտրի հիմունքներով։ Ըստ ԵԱՏՀ-ի՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, որոնք ստացել են այս կարգավիճակը, կկարողանան օգտվել սակագնային արտոնություններից՝ առանց իրենց ապրանքների ծագման հավաստագրերի ձևակերպման անհրաժեշտության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular