ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիա է իրականացվել. ո՞վ է եղել BMW-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տևական ժամանակ է՝ Երևանի որոշ վարչական շրջաններում հասարակական տրանսպորտի համար սահմանազատվել են հատուկ գոտիներ, որտեղով արգելվում է այլ տրանսպորտային միջոցների շարժը ու եթե կլինեն վարորդներ, ովքեր թեկուզ «տեր վռազի» հոգեբանությամբ կերթևեկեն այդ հատվածներով ապա ենթարակվելու են վարչական պատասխանատվության: Գրել է Shamshyan.com-ը։

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ, Հերացի փողոցում նկատում են, որ հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտում BMW մակնիշի ավտոմեքենա կա:

Տեղում Ա. Գասպարյանի հանձնարարականով նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Վարդան Միրզոյանը մոտենում են նշված ավտոմեքենային, որպեսզի վարորդին հորդորեն՝ որպես նախազգուշացում, դրսևորելով բարի կամք, մեքենան նշված վայրից հեռացնի:

Պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերում են քրեական պատմություններով հայտնի, «Ճվճվ Արո»-ի անուղղելի որիդներից Սերժ Վարդանյանին՝ «Սերժուլիկ» մականվամբ, ով հայտնում է, որ ինքը պարզապես ավտոմեքենայի մեջ ուղևոր է և չգիտի թե վարորդը ուր գնաց: 

Պարեկները նշված ավտոմեքենան, որի ապակիները ամբողթությամբ մգացված էին թույլատրելի սահմանից ավելի, ավտոքարշակի միջոցով տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular