ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ». Բաքոյանն արհամարհում է դատարանին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը երեկ տեղի ունեցած դատական նիստին եւս չի ներկայացել: Մինչդեռ դատարանի որոշմամբ պարտավոր էր գալ եւ ապացույցներ ներկայացնել հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի մասին իր կողմից արված զրպարտչական հայտարարությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Ռուստամ Բաքոյանն Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, երբ Ղազարյանը, որպես ՄԻՊ-ի թեկնածու, ներկայացել էր ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստին։ Բաքոյանը Ղազարյանի հասցեին նաեւ ասել էր․ «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ»:

Ղազարյանը դիմել էր դատարան` զրպարտությունը հերքելու, ինչպես նաեւ վիրավորանքի 11 դրվագների համար ներողություն խնդրելու պահանջով։ Բաքոյանը գործով որեւէ նիստի չի մասնակցել, նիստերին չի մասնակցում նաեւ նրա շահերի ներկայացուցիչը, երեկ տեղի ունեցած նիստն անցել է առանց պատասխանող կողմի, թեեւ նրանք պատշաճ ծանուցված են եղել։

«Ըստ էության, նա իր պահվածքով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նաեւ դատարանի նկատմամբ՝ ոչ միայն դատավարությանը որեւէ ձեւով չմասնակցելով, այլեւ չտեղեկացնելով դատարանին իր բացակայության պատճառների մասին, չի ներկայացնում դատարանի կողմից պահանջվող տեղեկությունները, անգամ դրանց որեւէ կերպ չի արձագանքում։ Պատգամավորի նման պահվածքը վերաբերմունք է ոչ միայն դատավարության կողմի, այլեւ, առաջին հերթին, դատարանի նկատմամբ։

Հիշեցնեմ, որ Արսեն Թորոսյանը, երբ առողջապահության նախարար էր, պարտվել էր պրոֆեսոր Մինասյանի հետ վեճում դատարանում եւ հրապարակայնորեն հայտարարեց, որ հրաժարվում է կատարել դատարանի պահանջը՝ ներողություն խնդրելու մասին»,- ասաց Ղազարյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular