ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրարայինում ընտրական քաոս է. «դաբրոյի» սպասելիս․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դեկտեմբերի 1-ին անցկացվելու է ռեկտորի մրցույթ: Նախօրեին լրացել է ռեկտորի հավակնորդների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։ Մի քանի օր է՝ փորձում ենք բուհից տեղեկանալ, թե քանի թեկնածու է առաջադրվել ռեկտորի պաշտոնին, եւ ովքեր են նրանք։ Սակայն հոգաբարձուների խորհրդի քարտուղար Նունե Սիմոնյանը նախօրեին համառորեն հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, հաջորդ օրն էլ հեռախոսին չպատասխանեց։

Ընդհատակ են անցել նաեւ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ, առհասարակ, աշխատակազմի աշխատակիցները։ Ագրարայինի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում ռեկտորի պաշտոնի թեկնածու չի առաջադրվել, հետին ամսաթվով ներկայացվել են գործող ռեկտոր Վարդան Ուռուտյանի մտերիմ ընկերոջ, պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանի փաստաթղթերը, ով, ի դեպ, նախօրեին նույնպես չէր պատասխանում հեռախոսին։ Բանն այն է, որ չնայած ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով 2018 թվականից ղեկավարում է բուհը, կրկին առաջադրվելու ցանկություն է ունեցել, սակայն վերեւներից «դաբրո» չի ստացել: Բայց նա աջուձախ հայտարարել է, թե ունի իշխանությունների «դաբրոն», ուստի հավանական թեկնածուները չեն առաջադրվել։

Ուռուտյանը, ըստ մեր աղբյուրի, հակասություններ ունի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, ով վաղուց ԿԳՄՍ նախարարը չէ, բայց «ռուլիտ» է անում այս ոլորտը։ Բուհից մեզ ասացին, որ դժվար թե հոգաբարձուների խորհուրդն ընտրի Զաքոյանին, ուստի այս քաոսային վիճակի պատճառով թեկնածուներին գաղտնի են պահում, մինչեւ վերեւից հրահանգ ստանան, թե ում ընտրեն ռեկտոր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular