ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղամ Գևորգյանի գլխավորած կառույցը 934 հազար դրամի գրենական միջոցներ է գնել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում մրցակցային միջավայր ձեւավորելու եւ պաշտպանելու պետական հանձնառություն ունեցող կառույցը խախտում է մրցակցային կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեկ անձից գնումներ կատարելիս բավականին ակտիվ է:

Այդ կառույցի համար մերժելի սկզբունքով, օրինակ, այս տարվա օգոստոսին գնվել է 26 հատ օրատետր՝ մեկի համար վճարելով վեց հազար դրամից ավելի գումար, ընդհանուր՝ 163 հազար դրամ։ Մյուս պայմանագրով կրկին մեկ անձից գնման ընթացակարգով կառույցն այս տարվա ընթացքում ծախսել է 934 հազար դրամ եւ կրկին գնել նոթատետրեր, օրացույցեր եւ այլ գրենական պիտույքներ։

Օրինակ՝ տպագրված գրիչներ գնելու համար կառույցը վճարել է 47 հազար դրամ, թղթապանակի համար՝ 55 հազար դրամ, իսկ, ահա, 50 օրացույց գնելու համար՝ 295 հազար դրամ։ Իհարկե, պետական կառույց է, թուղթ ու գրիչի՝ թեկուզ տարբերանշանով գրիչի կարիք, բնականաբար, ունի, բայց այս երեւույթի մեջ ամենազավեշտալին այն է, որ հենց Գեղամ Գեւորգյանի ղեկավարած կառույցը մեր երկրում պետք է մրցակցային միջավայրը պաշտպանի, բայց խախտում է հենց ինքը:

Մեկ անձից կատարված գնումը նշանակում է, որ այլ ընկերություններ չեն կարող մասնակցել պետական մատակարարման մրցույթին, մինչդեռ Գեղամ Գեւորգյանի գլխավորած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Փաստորեն, անգամ մրցակցային միջավայրի պատասխանատու մարմինը չի պահպանում մրցակցային միջավայրը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular