ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկառուցվեն սանիտարական աղբավայրեր, գործողները կբարեկարգվեն կամ կփակվեն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել հանրապետության տարածքում առկա գործող աղբավայրերի և աղբանոցների բարեկարգման, շահագործման և փակման նվազագույն նորմերը: Ակնկալվում է ապահովել էկոլոգիապես անվտանգ պայմաններ, նվազեցնել կամ չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ազդեցությունները:

Կառավարության 2021 թ.-ի ապրիլի 1-ի թիվ 464-Լ որոշմամբ հաստատվել է «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թթ. միջոցառումների ծրագիրը», որով ամրագրվել է գործող աղբանոցների բարեկարգումը և այն աղբանոցների փակումը, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Հեռանկարային զարգացումների տեսանկյունից կստեղծվեն սահմանափակ թվով տարածաշրջանային ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրեր։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Հրազդան համայնքում արդեն իսկ կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը, Ակունք և Մարտունի բնակավայրերում փոխաբեռնման կայանները, մշակվել են բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները, և ներկայումս իրականացվում են անհրաժեշտ մեքենասարքավորումների գնման գործընթացները։

Համակարգը և աղբավայրի շահագործումը նախատեսվում է ներդնել 2024 թ.-ին։ Բանկի աջակցությամբ նախատեսվում է Երևանում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։ Բանկի աջակցությամբ նախատեսվում է նաև «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետև ըստ գոտիների իրականացնել կապիտալ ծրագրեր:

Հաշվի առնելով, որ ՎԶԵԲ-ի աջակցությամբ մեկնարկած ծրագրի շրջանակներում նախատեսվող սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները, Երևանում նախատեսվող սանիտարական աղբավայրի կառուցման գործընթացները բավականին ժամանակ կպահանջեն, անհրաժեշտ է բարեկարգել գործող աղբանոցները։Նախագծով ամրագրվում են, թե ինչպիսի աղբ չի թույլատրվում տեղադրել կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում, աղբավայրի տարածքում աղբի այրման արգելքը, հակահրդեհային միջոցների ձեռնարկման պահանջները։ Որպես նվազագույն նորմ ու պահանջ՝ սահմանվում են աղբավայրի տարածքի սահմանազատումը ցանկապատով, մուտքերի կահավորումը և այլն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular