ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Բաքուն խուսափում բանակցային միջնորդներից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների մատակարարումը և Իրանի հետ հարևանությունը՝ Արևմուտքը սովորաբար փորձել է փաղաքշել ու զերծ մնալ բռնապետական կառավարման համակարգ ունեցող այդ երկրի դեմ կոշտ գործողություններից, քանի որ մարդու իրավունքները և ժողովրդավարության հիմնական նորմերը Ադրբեջանի համար ոչինչ չեն նշանակում։ Այս թողտվությունը հնարավորություն է տվել Ալիևին վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ու անգամ ագրեսիա ձեռնարկել Հայաստանի ու Արցախի դեմ։ Բայց եկել է մի պահ, երբ Արևմուտքի ու Ադրբեջանի հարաբերություններում սև կատու է անցել։

Բրյուսելն ու Վաշինգտոնը կոշտացրել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը կոնկրետ հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց։ Նախ՝ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա, որտեղ քառակողմ բանակցություններ պետք է ընթանային, իսկ հետո հրաժարվեց նաև ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսվող հանդիպումից։ Իսկ վերջերս էլ Բաքուն հրաժարվեց Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Այսպիսով Ալիևը կոնկրետ տորպեդահարում է արևմտյան միջնորդական ջանքերը այն դեպքում, երբ նախկինում հոժարակամ մասնակցում էր Բրյուսելում անցկացվող հանդիպումներին։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը, չէ՞ որ ամբողջությամբ ստացել է այն, ինչ ցանկանում էր, օկուպացրել է Արցախի տարածքն ամբողջությամբ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտում, ու այդ բոլորն էլ իրեն ներվել է։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ախորժակը շատ է բացվել, և եթե իրենք արևմտյան մայրաքաղաքներից մեկում հանդիպեն, ապա հաշտության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ սահմաններով։ Բայց Բաքվին պետք է, որ լարվածությունը պահպանվի սահմաններին, որպեսզի իրենք հնարավորություն ստանան նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ և բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Միջնորդների առկայությամբ բանակցությունների դեպքում Բաքուն կաշկանդվելու է իր առավելապաշտական պահանջներն առաջ քաշելու հարցում։ Իսկ եթե բանակցությունները տեղի ունենան անմիջականորեն Հայաստանի հետ, ապա ադրբեջանական կողմը հնարավորություն կունենա գործ ունենալ միայն Հայաստանի պարտված իշխանությունների հետ ու ճնշում գործադրելու միջոցով իր պահանջները պարտադրել։

Պարզ է, որ Արևմուտքը, միջնորդի կարգավիճակով ներգրավվելով բանակցային գործընթացին, նպատակ ունի հաշտության պայմանագրի կնքման միջոցով իրեն ձեռնտու դրույթներ ներառել ու ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Օրինակ՝ արդեն իսկ առաջարկներ կան, որ Արցախում ռուս խաղաղապահներին կարող են փոխարինել արևմտյան երկրների խաղաղապահները։ Արևմուտքի պլանների մեջ է մտնում տարածաշրջանում որոշակի բալանսի ապահովումը, որպեսզի իրենք կարողանան ազդել տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատահական չէ, որ Ադրբեջանում բողոքում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքներից այն համատեքստում, թե միջնորդները Հայաստանին էին աջակցում, Արցախի կարգավիճակի հարց էին բարձրացնում և այլն։ Այս իրողությունը ցույց է տալիս, թե նախկինում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններն ինչ ուղղությամբ էին ընթանում։

Դրանով ի չիք են դառնում այն պնդումները, թե իբր նախկինում Արցախն արդեն հանձնված էր, և բանակցությունները հանձնելու շուրջ են եղել։ Միաժամանակ, Արևմուտքին հակակշռելու համար Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան՝ խորացնելով համագործակցությունն այդ երկրի հետ։ Բայց Բաքուն դեմ է նաև Ռուսաստանի միջնորդությանը՝ պատկերացնելով, որ եթե հաշտության պայմանագիրը կնքվի Մոսկվայի գործուն ջանքերի արդյունքում, ապա ռուսական կողմը ևս ցանկանալու է որոշակի բալանս ունենալ տարածաշրջանում։ Եթե Բաքուն կողմ լիներ Ռուսաստանի միջնորդությանը, ի չիք չէր դարձնի Մոսկվայի ջանքերի արդյունքում կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Ադրբեջանը կողմ է միայն Թուրքիայի ազդեցության ամրապնդմանը մեր տարածաշրջանում, քանի որ հենց Թուրքիան է Ադրբեջանի հաղթանակների գլխավոր շահառուն։ Իսկ Թուրքիային ընդհանրապես ձեռնտու չէ Արևմուտքի հաստատումը Հայաստանում, ապա նաև Ադրբեջանում, քանի որ դրանով Արևմուտքը կարող է խոչընդոտել Անկարային կյանքի կոչել իր պանթուրքական ծրագրերն ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա համար էլ Անկարայից հայտարարություններ են հնչում, որտեղ մեղադրանքներ են ներկայացվում Արևմուտքին։ Ճիշտ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց իր ինքնուրույն խաղն է առաջ տանում։ Դրա համար էլ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս իր անվտանգությունը հարևանների հետ համագործակցության մեջ փնտրել, այլ ոչ թե ապահովություն փնտրել հազարավոր կիլոմետրեր հեռու։

Այլ կերպ ասած՝ համաձայնել թուրքական ազդեցության տակ ընկնելու հետ։ Այսպիսով, Թուրքիան ցանկանում է դառնալ ոչ միայն միջնորդ, այլև տարածաշրջանային հարցերի հիմնական մրցավար։ Քանի Ռուսաստանի դիրքերը թուլացած են տարածաշրջանում, Անկարան շտապում է օգտվել այդ հանգամանքից։ Իսկ ներկա պայմաններում ռուսների համար ավելի հեշտ է գործ ունենալ Թուրքիայի, քան հավաքական Արևմուտքի հետ, որը մեծ ճնշումներ է բանեցնում Ռուսաստանի նկատմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular