ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու այս կազմն ապագա չունի. ի՞նչ է պատրաստում Ավինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ծեծուջարդն ու լեզվակռիվները, ընդդիմության բավական կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ ավագանու այս կազմը դժվար, թե աշխատելու մեծ հեռանկար ունենա, հատկապես, որ իշխանական երկու ուժերը միասին չունեն անհրաժեշտ մեծամասնություն։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքն էլ ապացուցել է, որ քաղաքապետարան է գնացել ամենևին էլ ոչ միայն Երևանի քաղաքապետարանի հարցերով զբաղվելու։ Բազմիցս այդ քաղաքական ուժը հայտարարել է, որ իրենց հետաքրքրում է ամբողջական իշխանափոխության օրակարգը, ոստի և «Մայր Հայաստանը» կոշտ ընդդիմություն է լինելու, իսկ նրա գործիքակազմում լինելու են ընդհուպ բախումներ հրահրելը, հատկապես «Քաղպայմանագրի» ու նրա արբանյակ «Հանրապետություն» կուսակցության հետ։

Այս իրավիճակում ուշագրավ է Տիգրան Ավինյանի հայտարարությունները, թե իրենք չեն բացառում Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը։ Բանն այն է, որ Տիգրան Ավինյանն ավելի մեծ իշխանություն վերցնելու լուրջ հավակնություններ ունի, իսկ դրսի որոշ ուժեր նրա վրա խաղաղադրույքներ են դնում, հատկապես անգլոսաքսոնական թևը, փորձում են քաղաքապետարանը որպես ցատկահարթակ օգտագործել՝ Ավինյանին ավելի բարձր պաշտոնի տանելու։

Ավանդաբար, ավելի ընդդիմադիր համարվող Երևանն էլ դարձել է լուրջ ոսկոր Նիկոլ Փաշինյանի կոկորդում, և նա առիթը բաց չի թողնում ուժ ցուցադրելու նաև Տիգրան Ավինյանի հավակնությունները զսպելու հարցում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը նախաձեռնում է սեփական քաղաքական ուժի ձևավորումը։ Թե՛ անձամբ ինքը կգլխավորի այդ ուժը, թե՛ իրեն հավատարիմ որևէ այլ անձի կհանձնարարի իրականացնել այդ ուժի ձևավորումը, ընդամենը մարտավարական հարց է և ներկայումս գտնվում է քննարկումների փուլում։

Ավինյանը փորձում է նախաձեռնել սեփական վերահսկողության տակ կուսակցություն՝ հասկանալով, որ Երևանում «Քաղաքացիական պայմանագրի» անվան տակ որևէ առաջընթացի շարժ չունի, նույնիսկ եթե լավագույնս աշխատի՝ լուծելով երևանցիների բոլոր խնդիրները։ Նա ինքն էլ հասկանում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» տրենդից թռչելու և սեփական քաղաքական ուժը ստեղծելու ժամանակն է։ 

Նարե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular